Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, այս պահին ժամանել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:
Հայտնի է, որ դիակի մոտ հայտնաբերվել են նաև ներարկիչներ, պլաստմասե տարաներ, որոնց մեջ բենզին էր լցված և արյունոտված բամբակներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 30-ամյա Բաբկեն Մովսիսյանն է, ով Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես անհետ կորած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, և ըստ ֆոտոլրագրողի՝ նախկինում թմրամիջոցներ օգտագործելու համար նա եղել է դատապարտված, ինչպես նաև հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդ:
http://www.galatv.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий