Այսօր՝ մարտի 9-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիների հետ հանդիպում ունեցավ նաև Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում:
«Ես եկել եմ ոչ թե իշխելու, ոչ թե փայ մտնելու, այլ ծառայելու։ Թող ոչ մեկը մեզ չսպառնա Արցախի հարցով, որովհետև Արցախի կայունությունը պայմանավորված է հենց մեր ժողովրդի հաղթանակով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վերջինս նաև նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մինչև վաղվա հանրահավաքը հրավիրի իր մոտ՝ ճանաչելու ժողովրդի հաղթանակը, և կազմակերպվեն նոր ընտրություններ, ապա պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։
http://lurer.com
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий