Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 72-րդ բնակարանում:
Հրդեհը մարվել է ժամը 13.03-ին: Պատշգամբում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն:
Հրդեհի հետևանքով թեթև այրվածքներ է ստացել բնակչուհի Շ. Խաչատրյանը, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
http://shamshyan.com
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий