3.09.2013


Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն անկեղծանում է, որ ինքը երբեք ինչ-որ «ստրուկտուրայի» չի պաշտպանել և այսօր էլ չի փորձում պաշտպանի կարգավիճակում լինել։ Ըստ նրա՝ իրենց գործը ոչ թե հանրահավաքին գլխաքանակ լրացնելը պետք է լինի, այլ իրենց գործը ազնիվ ձևով շարունակելը։

«Ուղղակի հասկացել եմ, որ պետությանդ ոտքի կանգնացնելու ձևը միտինգին կանգնելն ու գլխաքանակ լրացնելու մեջ չի, ես ինքս բոլորի առաջ խոնարհվում եմ՝ միտինգին կանգնած և պայքարի մեջ գտնվող բոլոր մարդկանց, բայց ես ներողություն եմ խնդրում, որ այս տարի չեմ գնացել և կանգնել նրանց կողքին, որովհետև գտնում եմ, որ իմ դեպքում պայքարի ձևն ուրիշ է»,- Tert.am-ի հետ զրույցում իր կարծիքն արտահայտեց նա։

Դավիթ Ամալյանի համոզմամբ՝ մշակույթի գործիչներն իշխանական և հակաիշխանական թևի բաժանվելով ընդամենը իրենք իրենց վնասում են։ Ավելին, ըստ նրա՝ քաղաքականությունից պետք չէ որևէ լավ բան ակնկալել, քանի որ, նրա համոզմամբ՝ ոչ միայն այդ գործիչներին են օգտագործում, այլ նրանց օգտագործել փորձող ուժերն են դրսից օգտագործվում։

«Սկի քաղաքականության մեջ լավ չի, որ Սերժին ու Րաֆֆիին են ներգրավել, ուր մնաց մշակույթի ներկայացուցիչներին քաշեն մեջը։ Նույն այս մշակույթի ներկայացուցիչներին ստիպված են ներգրավվել, որովհետև դրսից փող տվողները պարտադրում են նրանց, ասում են, որ հանկարծ իշխանությունը թողեցին սենց կանենք, նրանց էլ ասում են, չվերցրիք տենց կանենք»,- ասաց նա։

Երգիչը միաժամանակ ընդգծում է, որ ուրախ է, որ մարդիկ ընդվզում են, իրենց ձայնը փորձում են լսելի դարձնել։

«Ժողովրդին չեմ ուզում մեղադրել, ես ինքս ինձ մեղադրում եմ, որ ժողովրդի շարքերում չկամ, բայց համոզված եմ, որ նրանց ընդվզումը շատ ճիշտ ա ու անկեղծ, բայց ամեն դեպքում ես կուզեի հասկանալ, որ մենք պետության կողքը լինելու այսօր ավելի կարևոր խնդիր ունենք։ Ուրախ եմ, որ տենց ընդվզում կա, որովհետև լիքը օլիգարխներ կհասկանան, որ ամեն ինչ չի, որ իրենց մտածելակերպով է ու ցանկությամբ։ Բայց ամեն դեպքում ես այս պահին դրա ջատագովը չեմ»,-ասաց նա, ավելացնելով, որ նկատի չունի կանգնեն իշխանավորների կողքին։

«Նկատի ունեմ մեր բանակի, մեր պետության, անվտանգության կողքը լինեն։ Ես չեմ առաջարկում լինել ԱԺ նախագահ Աբրահամյան Հովիկի կամ Բաղդասարյան Արթուրի կողքը։ Ես տենց բան չեմ առաջարկում, ես առաջարկում եմ լինել մեր պետության կողքը, որի անունը Հայաստանի Հանրապետություն է»,- ասաց նա։

Իսկ, թե դրանով ինչ հարց կլուծվի, երգիչը նշեց, որ ճիշտ քայլն այն կլինի, որ «ամեն մեկն իր գործի մեջ փորձի բարոյական լինել»։

«Կապ չունի ընդդիմության դաշտում է, թե դիմության։ Իսկ գործի մեջ պետք է իրան չխաբի։ Այսինքն՝ մարդը կյանքում ինքն իրեն չխաբի, սիրել իմանա, իսկ եթե սիրել իմանա, արդեն պետությունն էլ ամուր կլինի, այդ դեպքում էլ լավ կլինի, ու մենք ոչ ընդդիմություն կունենանք, ոչ դիմություն, ոչ գռփող ու չռփող իշխանություն կունենանք, ոչ էլ պաշտոնի ձգտող ընդդիմություն»,- ասաց նա։

Իսկ, արդյոք ձեռքները ծալած սիրելով հարց կլուծվի՞, նա նշեց. «Ամեն դեպքում չարի հանդեպ անտարբերությունն ավելի մեծ ուժ է»։

«Հիմա ես կոնկրետ ներկայացման վրա եմ աշխատում և ինձ համար իմ բեմադրած ներկայացումն ավելի կարևոր ա, քան միտինգում կանգնելը»,- ասաց նա։

Դավիթ Ամալյանին նույնիսկ զարմացնում է այն, թե ինչու են այս կամ այն ուժն այդքան շահագրգռված նման հասարակական գործիչներին իրենց կողմը ներգրավել։

«Ես չեմ կարծում, որ օրինակ՝ ես որևէ խելոք բան կարող եմ ասել, որ հասարակությունը ինձ լսի։ Ես ո՞նց կարամ մտավորական լինեմ, մտավորականը Կոմիտասն է, Չարենցը, Թումանյանը։ Ես ընդամենը մասնագիտությամբ երգահան եմ, կարող ա մեր հարևան Մարտիկ «ձյաձյան» տեսակով ավելի մտավորական լինի, քան թե դաշնամուր նվագել իմացողը, նկարել իմացողը կամ երգչուհին, մտավորականությունն ուրիշ բան ա։ Հետո էլ մի բան ավել են ասում, մի բան պակաս, մնացածներն էլ ընկնում են ջաններիս»,- ասաց նա, բայց ընդգծեց, որ՝ « թե՛Ռուբեն Հախվերդյանին, ով միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին, և թե՛ Շուշան Պետրոսյանին քննադատողները թող խոսեն, մեկ ա նրանց արած գործն ա մնալու»։


Նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է մարտի 10-ի իր հանրահավաքում հանդես գալ հայտարարությամբ, որը, ինչպես ընդդիմադիր գործիչն է ձեւակերպել, ցույց կտա ապագա ճանապարհը։
«Հրապարակում լինի մեկ, հազար, թե միլիոն մարդ՝ ես կխոսեմ», - այսօր Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է նա, վստահեցնելով, որ այդ ելույթից հետո Սերժ Սարգսյանն այլընտրանք չի ունենա։
«Դրանից հետո իմ կողմից հարգված Սերժ Սարգսյանը, ով գործող նախագահ է մինչեւ ապրիլի 9-ը, բայց դրանից հետո՝ չէ, ինքը ոչ թե իմ պահանջով պիտի ինքնաբացարկ տա, այլ ինքը պիտի խնդրի ժողովրդից, որ՝ թույլ տվեք, որ ես հրաժարական տամ», - հայտարարել է Հովհաննիսյանը։
Կիրակնօրյա հանրահավաքին զուգահեռ՝ նույն ժամին, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ լինելու են Սյունիքի մարզում, այցելելու են Սյունիքի մարզպետին, գնալու են Կապան եւ, Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ «պահանջելու են Հայաստանի արդարությունը, ազատությունը եւ ազատագրումը»։
Նույն խումբը նաեւ այցելելու է Սյունիքի մարզի Ծավ գյուղ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության պաշտոնական տվյալներով հաղթել է, եւ այժմ Ծավի գյուղապետի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
«Պիտի տեր կանգնենք այդ գյուղապետին, որ բերեց հաղթանակ Ծավ գյուղին», - այցելության նպատակը պարզաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Միեւնույն ժամանակ մեր ներկայացուցիչները գնալու են պարոն Աբրահամյանի մեյդան, որը իր սեփականությունը չէ։
Արտաշատը մեր հնամենի մայրաքաղաքն է եւ մենք գնալու ենք այնտեղ նույն մարզպետին, նույն Աբրահամյանին ասելու համար, որ սա մեր քաղաքն է, մեր երկիրն է», - հավելել է ընդդիմադիր առաջնորդը։
Շաբաթ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը ուղեւովում է Գեղարքունիքի մարզ, կլինի Վարդենիսում, Մարտունիում, Գավառում եւ Սեւանում։
«Այս մարզում հատուկ վախի մթնոլորտ է, բայց մեր ժողովուրդը չի ընդունում այդ վախը, այդ սպառնալիքը, եւ պարոն Լիսկայի նման Գեղարքունիքի մարզպետը հրաժարական պիտի տա», - հայտարարել է նա։
Այսօր ամփոփելով մարզային այցելությունները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն շեշտել է՝ վերելք է տեսնում։
Ի դեպ, այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը մեծացել է, եւ նախագահ լինելը շատ լավ բան է, ըստ երեւույթին` մանկության երազի տեսքով են ներկայացնում, որը անհեթեթ է»։
«Ոչ միայն երիտասարդները մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ են ասում, այդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս, բայց ինքը վաղը արդեն փոքրամասնության մեջ է։ Ընդունեք Ձեր տեղը, պարոն Սահակյան», - հայտարարել է Հովհաննիսյանը, - «Չգիտեմ նրա երազանքը ինչ է, բայց իմ երազանքը այն է, որ ես պիտի ապրեմ այնքան, որ ես տեսնեմ, որ իմ երկիրը, մեր երկիրը ազատ է, անկախ է, միացյալ է եւ սահմանադրական»։
Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Մինսկի խմբում համանախագահող պետություններից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից եկած «հակաժողովրդական ու ամոթալի» շնորհավորանքներից հետո ինքն այլեւս չի ճանաչում այդ խմբի գործառույթները։
Ընդդիմադիր առաջնորդը այսօր նաեւ ներկայացրել է իր եւ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ հանդիպման մանրամասները, պահանջ դնելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց առաջին հերթին՝ հայ ժողովրդի կամքը։
Ինչպես Լամմերթը, այնպես էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ։
«Ինձ ասում են անծրագիր է, անկանոն է, թե ինչ է... թող հստակ լինի, որ անկասելի է», - Ազատության հրապարակի ամբիոնից այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այսօր՝ մարտի 9-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիների հետ հանդիպում ունեցավ նաև Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում: 
Այս հանդիպումից առաջ ևս Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները հորդորեցին հավաք չկազմակերպել, քանի որ հանրահավաքը արտոնված չէ, և կազմակերպիչներն ու մասնակիցները կարող են պատասխանատվություն կրել։ Ոստիկանին ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հանրահավաքն արտոնված է այնքանով, որ դրա իրավունքն ունի մեր ժողովուրդը:
«Ես եկել եմ ոչ թե իշխելու, ոչ թե փայ մտնելու, այլ ծառայելու։ Թող ոչ մեկը մեզ չսպառնա Արցախի հարցով, որովհետև Արցախի կայունությունը պայմանավորված է հենց մեր ժողովրդի հաղթանակով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վերջինս նաև նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մինչև վաղվա հանրահավաքը հրավիրի իր մոտ՝ ճանաչելու ժողովրդի հաղթանակը, և կազմակերպվեն նոր ընտրություններ, ապա պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։

http://lurer.com


ՀՀ Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ «Միջազգային ճանապարհային փոխադրումներ» տարածքաշրջանային մաքսատան, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` պատասխանողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դրա հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջի մասին։
Հայցվորը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների կրոնական համայնքը։ Սույն հայցադիմումը ներկայացնելու պահին կազմակերպությունում եղել են ավելի քան Հայաստանի Հանրապետության 11.000 քաղաքացիներ, ովքեր հանդիսանում են Եհովայի վկաներ։ Ավելի քան 24.000 անհատներ են հաճախում Եհովայի վկաների կրոնական հանդիպումներին։
Հայցվորի կանոնադրությունը բացատրում է, որ համայնքի նպատակներն ու գործունեությունը ուղղված են միավորելու հավատացյալներին, որոնք հանդիսանում են Եհովայի վկաներ, համատեղ դավանել հավատ և դրսևորել այն՝ բավարարելով կրոնական և հոգևոր պահանջները։ Սուրբ Գրությունների` Աստվածաշնչի վրա հիմնված ծառայություն մատուցել Աստծուն։ Սուրբ Գրությունների՝ Աստվածաշնչի, կրոնական գրականության, պաշտամունքի համար գրականության. տպագրության, ձայնա և տեսանյութերի ու կրոնական նշանակության այլ առարկաների արտադրություն, ձեռք բերում, թարգմանում, առաքում, ներմուծում, օգտագործում և տարածում։
Հայցվորի կողմից ներմուծվող կրոնական պարագաները մատակարարվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող, շահույթ չհետապնդող Եհովաս Ցոյգն ին Դոյչլանդ Կ.Դ.Օ.Ռ. (այսահետ Եհովաս Ցոյգն) ընկերության կողմից` համաձայն կողմերի միջև 2011թ. հունվարի 1-ին ստորագրված պայմանագրի։ Եհովաս Ցոյգն ընկերության կողմից այս կրոնական պարագաների մատակարարումն իրականացվում է նվիրաբերության գործարքի շրջանակներում առանց որէև փոխհատուցման կամ վճարի։ Իսկ Հայցվոր կազմակերպությունը իր հերթին, այս կրոնական պարագաներն անվճար տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում անհատ Եհովայի վկաների և հետաքրքրվող այլ անձանց։
Հայցվորի պնդմամբ` իր կողմից ներմուծվող կրոնական հրատարակությունեերը չունեն կոմերցիոն արժեք, քանի որ դրանք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում
տպագրվում են կամավոր ծառայողների կողմից, ովքեր կրոնական օրդենի
անդամներ են և աշխատում են առանց վարձատրության։ Եհովաս Ցոյգն
ըեկերությունը արտադրում է այդ գրականության տասնյակ միլիոնավոր օրինակներ
տարբեր լեզուներով, ինչը կրճատում է արտադրական ծախսերը։ Այս հրատարակություններն օգտագործվում են բացառապես երկրպագության մեջ և վաճառքի ենթակա չեն։ Եհովաս Ցոյգն ընկերությունն ուղարկվող կրոնական պարագաների յուրաքանչյուր բեռի հետ մեկտեղ տրամադրում է նվիրատվության ծանուցագիր, որում նշված են կրոնական հրատարակությունների արտադրական, ինչպես նան դրանց փոխադրման հետ կապված ծախսերը։ Նշված ծախսերը ներկայացվում են զուտ մաքսային նպատակներով մաքսային պարտադիր վճարումների, այլ հարկերի և վճարների հաշվարկման համար։
Հայցվորը դատարանից պահանջել է պարտավորեցնել Պատասխանող Պետական եկամուտների կոմիտեին կայացնել նոր որոշում, համաձայն որի Հայցվորը պարտավոր չէ իրեն նվիրաբերված ներմուծվող կրոնական գրականության համար վճարել Ավելացված արժեքի հարկ։
«
Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`
ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`…
4) «
ներմուծում ազատ շրջանառության համար» մաքuային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի։ Տվյալ պարագայում Հայցվորը գտնում է, որ ինքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսանում է ԱԱՀ չվճարող։ Նշված օրենքի համաձայն` Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, uտանալ և տնoրինել դրանք։ Կրոնական կազմակերպությունների uտացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից uտացվող հաuույթները հարկման ենթակա չեն։ Նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի Կրոնական կազմակերպության կողմից նվիրատվություն ստանալու փաստը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներից ակնհայտ է, որ «նվիրատվություն» և «նվիրաբերություն» հասկացությունները միանշանակ տարբերվում են միմյանցից և դրանցով կարգավորվում են այլ բնույթի իրավահարաբերություններ։
Հայցվորի կողմից վկայակոչված պայմանագրի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ կրոնական գրականությունը Հայցվորին նվիրաբերվել են, հետևաբար առկա է նվիրաբերության, այլ ոչ թե նվիրատվության փաստ։
Այսինքն, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նվիրատվության փաստը տվյալ պարագայում բացակայում է, հետևաբար այդ նորմով պայմանավորված բացառությունը կիրառելի չէ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունների նկատմամբ։ Հետևաբար, Հայցվորի առաջին պահանջն իրավաչափ չէ և ենթակա է մերժման։
Դատարանը վճռեց ՀՀ Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ՄՃՓ տարածքաշրջանային մաքսատան, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դրա հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջի մասին, մերժել։
Սույն վճռի դեմ Հայաստանում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը`168.am:

!-- Blog feed links -->
Related Posts Plugin for WordPress, Blogger...