3.23.2013


Ուժեղ քամուց վնասված Գեղաշենի եկեղեցին վերականգնելու համար միջոցներ կհատկացվիՄշակույթի նախարարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մարտի 17-ին ուժեղ քամու հետեւանքով վնասված  Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու համար:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մարտի 17-ին ուժգին քամու հետեւանքով վնասվել է Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցու թիթեղապատ նորոգված տանիքը եւ ռոտոնդան: Գեղաշենի Սբ Գեւորգ եկեղեցին 1870 թ. կառույց է եւ հանդիսանում է տեղական նշանակության հուշարձան:
Մշակույթի նախարարության կողմից կազմվել է մասնագիտական աշխատանքային խումբ` ֆորսմաժորային իրավիճակի հետեւանքով եկեղեցուն պատճառված վթարի վերաբերյալ, տեղում ուսումնասիրություն կատարելու համար:
ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ֆինանսական միջոցներ տրամադրել վերոնշյալ եկեղեցուն «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրով 2013 թվականի «հուշարձանների հրատապ ուսումնասիրում, ամրակայում, վերականգնում» տողով:

http://news.am

Անգլալեզու Armenian Weekly պարբերականն առանձնացրել է ամերիկյան WikiLeaks կայքի գաղտնազերծած այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանին: Խոսքն այն հեռագրերի մասին է, որոնք Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում ուղարկել են ԱՄՆ Պետքարտուղարություն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող իրադարձություններին:
«Թվում է, որ Հայաստանում միայն մեկ քաղաքական գործիչ կա, որը հասկանում է ժողովրդի հետ անմիջական շփումների կարևորությունը, և այդ քաղաքական գործիչն ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն է որը, մեր կարծիքով, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրոք ընտրվել է ժողովրդի կողմից (նշենք, որ «Ժառանգությունը» 2007թ. մայիսին կայացած ընտրությունններում հավաքել է 6 տոկոս ձայն-Tert.am)»,- 2007թ. օգոստոսին ԱՄՆ արտգործնախարարությանն ուղղված հեռագրում գրել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան:
Դիվանագետը շարունակելով գրում է, որ Հովհաննիսյանը (խոսքը 2007թ-ի մասին է) ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր մրցակիցն է՝ ընդդիմությունն առաջնորդելու հարցում: «Թվում է, որ այժմ Հովհաննիսյանը Հայաստանի նախագահական ընտրապայքարի (2008թ. ընտրությունների մասին է խոսքը-Tert.am) ամենամեծ «X ֆակտորն է»: Եթե նա կարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում (2008թ. Հովհաննիսյանին թույլ չտրվեց առաջադրել թեկնածությունը ընտրոություններում՝ պատճառաբանելով, որ նա վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսացել-Tert.am), ապա կարելի է ասել, որ նա իրական շանսեր կունենա հաղթելու համար»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Փերինան մեկ այլ հեռագրում էլ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզայի և Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների միջև տեղի ունեցած հանդիպումներին (2007թ.)' նշելով, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում մյուսներից:
«Ի տարբերություն ընդդիմադիր շատ քաղաքական գործիչների, որոնք հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ, Հովհաննիսյանը սիրում է խոսել ոչ միայն իր կուսակցության քաղաքականության, այլև երկրի արտաքին քաղաքական հարցերի մասին: Նա հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին ու նշել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունններում հաղթանակելու ամենակարևոր բաղադրիչն անառարկելի լեգիտիմություն ունեցող նախագահ ու կառավարություն ունենալն է, ինչը, նրա խոսքով, Հայաստանի որևէ կառավարություն չի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին տարիներից ի վեր:
Նա կարծում է, որ իրական հանրային լեգիտիմությունը հայաստանցի առաջնորդներին կտա շատ ավելի մեծ հեղինակություն՝ կարևոր ու կոշտ հարցերի առնչությամբ իրենց դիրքորոշում հայտնելու, այդ թվում՝ Ռուսաստանից ավելի անկախ դիրքորոշում ունենալու համար: Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ընթանա դեպի Եվրաատլանտյան միություն և կոտրի հայ-ռուսական հարաբերությունների «ուղղահայաց գիծը»,-գրել է Փերինան:
Ավելի ուշ՝ 2009թ., Պետքարտուղարությանն ուղարկած իր հեռագրերից մեկում Հայաստանում ԱՄՆ-ի այդ ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչը Հովհաննիսյանին բնութագրել է որպես «բացառիկ» քաղաքական գործիչ: «Հովհաննիսյանը բացառություն է Հայաստանի «կոշտ ու առանց կանոնների» քաղաքական կյանքում: Մինչդեռ Հայաստանում ծնված քաղաքական գործիչներն առաջ են գնում անազնիվ քայլեր անելով, Հովհաննիսյանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի աղճատված քաղաքական մշակույթը փոխակերպելու իր ծրագրին: Անցած տարի նա չկարողացավ առաջադրվել նախագահական ընտրություններում (2008թ.-Tert.am) քաղաքացիության հետ կապված հարցերի պատճառով, և լայնորեն տարածված կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները երբեք էլ բարեփոխիչ Րաֆֆիին թույլ չեն տալու բարձրագույն պաշտոններ զբաղացնել երկրում:
Րաֆֆիի հետ զրուցելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ ինքն էլ է հասկանում, որ իր «գնացքն արդեն գնացել է», և նա այժմ աշխատում է երիտասարդ, բարեփոխումների ձգտող քաղաքական գործիչների պատրաստման ուղղությամբ, որպեսզի (նրանց միջոցով-Tert.am) տապալի այն քաղաքական աշխարհայացքը, որը կեղեքել է իր նախնիների հայրենիքը»-գրել է նախկին դեսպան Յովանովիչը:
Լուսանկարը՝ 2011թ-ի

http://topnews.mediamall.am

Չընտրված նախագահին ասում են՝ հեռացիր»

Posted by Միություն բլոգ on 21:55:00 with No comments
Հանարահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջների վերաբերյալ ՀԱԿ  ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ կարծում, որ արդյունավետ կլինի չընտրված, իշխանությունը զավթած նախագահի հետ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը չի ընտրվել, իսկ չընտրված նախագահին ասում են՝ հեռացիր, սկզբում Րաֆֆին նշում էր  80 տոկոս և, ճիշտ էր ասում, բոլորիս համար էլ պարզ է, որ նա հաղթել է և այս պարագայում, կարծում եմ, նա պետք է մաքսիմալ կերպով ներկայացներ իր պահանջը, այն է` Սերժ Սարգսյանը պետք է լքի Բաղրամյան 26-ը»:
ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով՝ ավելի ճիշտ որոշում կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանար ամբողջովին մոբիլիզացնելով իրեն ընտրողներին ու համակարգից  դժգոհներին, մեծացներ ճնշումը «Բաղրամյան 26-ը զավթածներին» այնտեղից հեռացնելու համար. «Չընտրված նախագահին քաղաքացիների պայքարի հիման վրա հեռացնում են գրաված դիրքերից, իսկ այդ դիրքերը նախագահի աթոռն է, ուղղակի նրան պետք է հեռացնել իր բռնազավթած պաշտոնից արդեն որերորդ անգամ»:
Զոյա Թադևոսյանը նշեց, որ հնարավոր է խոսեն հեղափոխության մասին և դրա բացասական հետևանքների, սակայն շեշտեց, որ չի կարող հեղափոխություն լինել այն պարագայում, երբ ամբողջ հասարակությունն է դեմ քվեարկել, ինչը հստակ է և անգամ մեկնաբանությունների կարիք չկա, թե ինչ քանակով ու ծավալով ընտրախախտումներ են եղել: Այս առումով, մեր զրուցակիցը նշեց, որ մինչև այժմ պատասխան չունեն ԿԸՀ-ի կայքի խափանման ու նմանատիպ բազմաթիվ այլ հարցերը:
Հայությու՛ն, այսօր աշխարհը մերն է։Արթուրը հաղթեց, իսկ նոր էլ իմացանք, որ Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի բաշիբուզոկ Ռամիլ Սաֆարովը կախվել է սեփական տան տանիքից։Տենց էլ պիտի լիներ, կեցցե՛ արդարրությունը։










http://blog.mediamall.am

3.22.2013


Ավան և Նոր -Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սերգեյ Օ.-ի:
Վերջինիս մեղադրանք մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով զին. ծառայության մեջ ՀՀ ՊՆ X զորամասում որպես 3-րդ գումարտակի 5-րդ վաշտի ավագ, կոչումով շարքային, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 հոդ. պահանջները, 2012թ. սեպտեմբերի 29-ին' ժամը 22:30-ի սահմաններում, զորանոցի լվացարանում վիճաբանել է նույն վաշտի կուրսանտ Գերասիմ Բ.-ի հետ, բռնություն գործադրելով դիտավորությամբ հարվածել է նրան վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:
Վերջինիս նկատմամբ խափանմանմիջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

http://operativ.am

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև կայանալիք ռևանշ մենամարտից առաջ տեղի ունեցավ բռցքամարտիկների կշռման արաողությունը, տեղեկացնում է boxingscene.com-ը:
Հայազգի բռնցքամարտիկը կշռում է 76.2 կգ, իսկ Շտիգլիցը՝ 76:
Հիշեցնենք, որ Աբրահամ-Շտիգլից մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին՝ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:



Հայտնաբերվել է Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի որդու դին՝ հրազենային վնասվածքովՄարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաև Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի և Սևանի հատուկ ջրասուզակների և Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 22-ամյա Կարեն Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է երիտասարդի դին՝ ծնոտի մասում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը, որը տանից դուրս գալիս երիտասարդը վերցրել էր իր հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ի երեկոյան, ժամանակավորապես դադարեցվեցին Կ. Կարապետյանի որոնողական աշխատանքները։

Գյուղացիները փրկարարների և Գավառի ոստիկանների հետ 2 անգամ հայտնաբերել էին որոնվող տղային, ով որսորդական հրացանով էր, սակայն 2 անգամ էլ 22-ամյա տղան դիմել էր փախուստի։
Գյուղում բոլորը անակնկալի էին եկել, թե ինչո՞ւ է երիտասարդն իրեն տարօրինակ պահում։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարար վարչության, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի և Նորատուս գյուղի բնակիչներով ժամը 20:00-ից գյուղին հարակից անտառում և անտառի տարածքով հոսող Գավառա գետում որոնողական աշխատանքներ էին կատարում: 

Նշված վայրից Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 22-ամյա Կարեն Կարապետյանը, որսորդական հրացանով դուրս էր եկել տանից և, ըստ տեղեկությունների, գնացել էր նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չէին ունեցել նրա մասին, սկսել էին փրկարարների, ոստիկանների և ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները: 

Տեղում էին Ոստիկանության Գավառի բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Փրկարարների հետ էին նաև Սևանի հատուկ ջրափրկարարները, ովքեր մի քանի կմ գետի մեջ որոնողական աշխատանքներ էին կատարել և շարունակում են դեռ կատարել: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է: 

Փրկարարները ոստիկանների և Նորատուսի գյուղացիների հետ բաժանվել են 5-6 խմբի և մոտ 40 հեկտար տարածք խումբ-խումբ «սանրել» էին: 

Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետի ահազանգով ժամանել էին նաև Արտակարագ իրավիճակների նախարարության կինոլոգները:

Երեկ «Հրապարակ» օրաթերթը փորձել է անսալ Սերժ Սարգսյանի հորդորին և լուրջ զրույց ծավալել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ գործարար Հրանտ Գրիգորյանի հետ: Բայց սա այն դեպքն էր, երբ փորձը փորձանքով ավարտվեց. մենք ստիպված էինք վայելել տղամարդկային հայհոյանքի «լրջությունը»:
Սույն պատգամավորն այնքան վրդովվեց մեր անմեղ հարցերից, որ սկզբում նետվեց ԱԺ միջանցքի ծայրի պետքարանը, ապա որոշ ժամանակ դարանակալելուց հետո ստիպված եղավ կրկին վերադառնալ միջանցք, որտեղ էլ լուրջ հարցերի պատասխանելու մեր առաջարկին ի պատասխան սկսեց հայհոյել: Նա անհոդաբաշխ բղավում էր՝ «բ…-ի տղա լինեմ, եթե կես ժամից մորս կոտրած թեւով չեն բերելու հիվանդանոց», իսկ մենք հանդգնել էինք չիմանալ այդ մասին ու ինչ-որ հարցերով խաթարել նրա անդորրը: Բայց մինչ այս թատրոնը մի քանի «լուրջ» պատասխաններ կորզեցինք որոշ հարցերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ»: Ահա մեր լուրջ զրույցի փորձը.

- Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, եւ Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում:

- Լավ ե՞ք, դե լավ ըլնեք…

- Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար պատգամավորներիդ, լուրջ հարցեր չենք կարողանում տալ, չենք կարողանում ձեր մտքի գոհարները լսել, դա փոխանցել հանրությանը: Հիմա խնդրում եմ ինքներդ առաջարկեք՝ ի՞նչ լուրջ հարցի շուրջ կցանկանայիք զրուցել, արտահայտվել:

- (Մռայլված նայում է աչքերիս մեջ, արագ քայլում ԱԺ միջանցքով եւ անընդհատ ձեռքով հետ հրում): Ասեցի՝ լավ մնա…

- Պարոն Գրիգորյան, վատ հա՞րց եմ տալիս, ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, ասելիք չունե՞ք, բան չունե՞ք ասելու ժողովրդին:

Ձեռքով հետ է հրում ու հասկացնում՝ անջատիր ձայնագրիչը, բայց, արդյունքի չհասնելով, արագ մտնում է ԱԺ պետքարան: Քիչ անց դուրս է գալիս…

- Պարոն Գրիգորյան, մեզ՝ նոր սերնդի լրագրողներիս մեղադրում են, որ Ձեզ լուրջ հարցեր չենք տալիս, որ Դուք իրականում շատ խելացի եք, հիմա եթե Դուք չեք առաջարկում ինչ-որ լուրջ հարցի շուրջ խոսել, ես կփորձեմ ինքս տալ հարցեր:

- Ամուսնացա՞ծ եք, քանի՞ երեխա ունեք… Դե, աստված տա ունենաք (դեմքի ջղաձիգ շարժումներով հասկացնում է՝ անջատիր ձայնագրիչը):

- Մի տեսակ զայրացած եք, պարոն Գրիգորյան:

- Ինչի՞ պտի զայրանամ, հեչ էլ…

- Երկիրը, որի պատգամավորն եք Դուք, հետընտրական զարգացումների մեջ է, Ազատության հրապարակում ժողովուրդը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն քանի օր է՝ պայքարի ծայրահեղ միջոց է ընտրել ու կարծես թե չի պատրաստվում հրաժարվել հացադուլից եւ պայքարից: Դուք, որպես այս երկրի եւ իշխող մեծամասնության պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը:

- Անջատի, հավես չունեմ:

- Դուք պատգամավոր եք, հանրային դեմք՝ խոսելը հավեսով չէ:

- Շատ ես խոսում, շատ-շատ:

- Հարցիս կպատասխանե՞ք:

- (Լռում է ու աչքերը ոլորում վրաս), անլուրջ հարցեր եք տալիս:

- Չե՞ք տիրապետում իրավիճակին:

- Դուք տիրապետո՞ւմ եք… անուշ լինի:

- Պարոն Գրիգորյան, շատ դժվար հարց չէ, եթե կարծիք չունեք, ասեք, որ չունեք:

- Երբ որ հարկ լինի՝ կներկայացնենք:
 ….Ի՞նչ եք ուզում լսեք, ես հանգիստ եմ ելքը պատկերացնում:

- Ձեր կարծիքով, ընդդիմությունը նույնիսկ նման ծայրահեղ պայքարով ոչնչի չի՞ կարող հասնել, զո՞ւր է պայքարում:

- Ես ըտենց բան ասացի՞, այսինքն, ինչի՞ պըտի հասնե՞ր որ: Հանգիստ գնում ա վիճակը, ընչի՞ ես խառնվել իրար: Հավաքվել՝ հավաքվել են (նկատի ունի Ազատության հրապարակում' Լ. Շ.), դե, ամեն տեղ էլ մի բան պատահում է, մի տեղ վթար ա լինում, մի տեղ՝ հրդեհ, մարդիկ հավաքվում են, մի տեղ՝ մի բան:

- Ազատության հրապարակում հավաքվածները համարում են, որ ընտրությունները կեղծվել են: Քաղաքացիների մի մեծ խումբ սպառնում է քաղաքացիական անհնազանդության դիմել, դա չի՞ մտահոգում Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի:

- Ես գուշակ չեմ, որ եթե-ներով բան խոսամ: …Ի՞նչ ես ուզում, ինչ-որ բանի՞ ես սպասում, ջահել աղջիկ ես, ամոթ ա: Հետո՝ ինձ հարմար ա՞, որ հարցեր տաս, դու ի՞նչ գիտես ես ինչ տրամադրություն ունեմ հիմա:

- Առաջարկում եք հարցազրույցից առաջ թեստով Ձեր տրամադրությունը ստուգենք, նո՞ր:

Այս խոսքերից հետո մի քանի անգամ հորդորեց անջատել ձայնագրիչը, ապա, չդիմանալով, դիմեց հայհոյանքների, որոնք տպագրության ենթակա չեն, ու արդարացումների, որ ինքն անտրամադիր է և հեչ հավես չունի պատասխանելու մեր հարցերին:

http://operativ.am

Երևանում գազի բալոն է այրվել. կա տուժած

Posted by Միություն բլոգ on 21:57:00 with No comments
Մարտի 22-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 19 շենքի 13-րդ հարկում այրվում է բնակարան:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 72-րդ բնակարանում: 

Հրդեհը մարվել է ժամը 13.03-ին: Պատշգամբում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն:

Հրդեհի հետևանքով թեթև այրվածքներ է ստացել բնակչուհի Շ. Խաչատրյանը, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

http://shamshyan.com

Սերովբե վարդապետ Իսախանյանի պատասխանը Սերգեյ Դանիելյանին:
 «Հավատացյալ լինելը կամ չլինելը, քրիստոնյա լինելը կամ չլինելը անձնական հարցդ է: Որպես հոգեւորական անշուշտ ցավում եմ, որ որեւէ մարդ, առավել եւս հայ, իրեն անհավատ է համարում, իսկ Եկեղեցին էլ անիմաստ կառույց, ձեռքս չի գնում գրել այն տգեղ բառերը, որոնցով այս «մտավորական» կոչվածը բնութագրում է եկեղեցին: 

Մի բան չեմ հասկանում, եկեղեցուց դժգոհեն, հիասթափվեն, պահանջեն, նրան քննադատեն այն մարդիկ, որոնք իրենց մեր եկեղեցու հետեւորդ են համարում եւ կարեւորում են եկեղեցին, կհասկանամ: Նրանք բնականաբար զավակներն են եկեղեցու եւ կարող են իրենց պահանջները ներկայացնել: Անկախ նրանից ես անձնապես Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գաղափարակիցն եմ կամ ոչ, նրա տեսակետները կիսում եմ կամ ոչ, նա առնվազն իրավունք ունի քննադատել ու պահանջել, որովհետեւ Հայ Եկեղեցու զավակ ու հետեւորդ է: 

Իսկ այս «մտավորականը» գոնե ինքը հասկանում է ի՞նչ է բարբաջում: Մարդ արարած, եթե դու մերժում ես անգամ Եկեղեցու գոյության իրավունքը, ինչպես կարող ես ինչ-որ բաներ պահանջել կամ քեզ իրավունք տալ Եկեղեցուն խորհուրդներ տալ: Եթե Եկեղեցին քեզ չի հետաքրքրում, նրա կյանքով ու գործունեությամբ չես հետաքրքրվում, որտեղի՞ց գիտես, որ Եկեղեցին երբեք հանրային հարցերի շուրջ կեցվածք չի ունեցել կամ չունի: Էդ ե՞րբ հասցրեցիր Եկեղեցու ողջ պատմությունն ուսումնասիրել, որ իրավունք ես քեզ տալիս «հեղինակավոր կարծիք» հայտնել ու փնովել Եկեղեցին: 

Էդ ե՞րբ ես հասցրել Եւրոպական ողջ պատմությունն ու ներկան ուսումնասիրել, նրանց ներկա քաղաքական համակարգն ուսումնասիրել, որ քեզ թույլ ես տալիս նրանց համակարգի մասին «հեղինակավոր կարծիք» հայտնել: Տեղյակ է արդյո՞ք քեզ նման «մտավորականը», որ եւրոպական քո իսկ բառերով առաջադեմ ու զարգացած երկրներից մի քանիսում դեռ քրիստոնեությունը պետական կարգավիճակ ունի, իսկ որոշ երկրներում էլ հատուկ պայմանագրեր են կնքված եկեղեցու եւ պետության միջեւ: Նշեմ միայն մի քանի երկրներ` Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Հունաստան, Կիպրոս, Մոնակո եւլն: Տեղյակ է արդյո՞ք քեզ նման «ուսյալ մտավորականը», որ եվրոպական գրեթե յուրաքանչյուր քաղաքում կամ նաեւ գյուղում յուրաքանչյուր 5-6 հազար մարդու համար նվազագույնը մի եկեղեցի կա: 

Տեղյակ է արդյո՞ք քեզ նման «մտավորականը», որ օրինակի համար միայն Գերմանիայի Քյոլն քաղաքում (Այս քաղաքն եմ բերում օրինակ, որովհետեւ իր բնակչությամբ հավասար է Երեւանին) տարբեր հարանվանություններին պատկանող շուրջ 200 եկեղեցի կա: Հիմա համեմատիր, թե քանի հատ կա Երեւանում: Այնտեղ ուր կան բավարար եկեղեցիներ, այնտեղ բնականաբար եկեղեցի չեն կառուցում: Եկեղեցի կառուցում են այնտեղ, որտեղ մեր ոչ հեռու անցյալի նախորդները քանդել ու հողին են հավասարեցրել աղոթքի բազմահարյուր տներ ու մարդուն զրկել աղոթելու եւ իր հոգեւոր կարիքները հոգալու հնարավորությունից: Մտածող մարդը գոնե այնքան խելք պիտի ունենա, որ խոսի միայն այն բաների մասին, որոնցից քիչ շատ գլուխ է հանում, որոնց մասին քիչ-շատ տեղյակ է, որպեսզի չհայտնվի ծիծաղելի վիճակում: 

Եւ վերջում էլ նշեմ, որ մենք գոնե հիմա նպատակ չունենք իրեն թաղելու, որովհետեւ առայժմ իր ապրելու ժամանակ է, հետեւաբար Աստծու օրհնության հայցմամբ իրեն մաղթում եմ առողջ կյանք, բայց նաեւ իմաստություն` խոսելու եւ կարծիք հայտնելու այն բաների մասին, որոնցից ինքը տեղյակ է...»






http://ter-hambardzum.com

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի F խմբի Հյուսիսային Իռլանդիա - Ռուսաստան խաղը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է: Հանդիպումը տեղի կունենա վաղը՝  Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ Ֆ խմբում այսօր մեկ խաղ արդեն ավարտվել է` Իսրայել-Պորտուգալիա խաղում3:3 հաշիվը գրանցվեց:






http://allsport.am

Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը  իր ֆեյսբուքյան  էջից տեղադրեց մի հայտարարություն, որտեղ  նախարարը պարզաբանում է, թե  ինչու են երկարացվել գարնանային արձակուրդները:


<<Քանի որ հարցերը շատ են, փորձեմ խմբավորված պատասխանել:

1. Լրացուցիչ արձակուրդին բաց թողնված կրթական բովանդակությունը պետք է լրացվի կամ շաբաթ օրերին, կամ լրացուցիչ ժամերին:

2. Մասնավոր դպրոցները իրենք են որոշում երկարացնելու հարցը: Ճշտեք ձեր դպրոցի տնօրինությունից:

3. Բոլոր պետական դպրոցներ նշանակում է ավագները ներառյալ:

4. Առաջին դասարանցիների ժամանակացույցը չի փոխվում: Նրանք կգնան դասի ապրիլի 1-ից:

Առողջություն եմ մաղթում բոլորին>>:





Վահե-Դավիթ Խաչիկյան

3.21.2013

«Միայնակ մոլորակ»-ը սև-սպիտակ գույներով

Posted by Միություն բլոգ on 20:58:00 with No comments

Ինչպես գիտենք «Եվրատեսիլ 2013»-ը, որի տարբերանշանը գույնզգույն թիթեռն է, իսկ կարգախոսը` «We are one» արտահայտությունը, տեղի կունենա մայիսի 16-ին Շվեդիայում: Այն այս անգամ կընդգրկի 39 երկիր:
Ավանդույթի համաձայն այն կլինի 2 փուլով: Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը, Ռումինիայի, Վրաստանի, Հունաստանի, Իսրայելի, Ալբանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Լատվիայի, Մալթայի, Իսլանդիայի, Սան-Մարինոյի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչ փուլումումՄեր ներկայացուցիչը իր «Միայնակ մոլորակ» (“Lonely planet”) երգով հանդես կգա 16-րդը:
Առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 14-ին, կմասնակցեն Խորվաթիան, Դանիան, Ուկրաինան, Ավստրիան, Սլովենիան, Նիդերլանդները, Էստոնիան, Լիտվան, Սերբիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Բելառուսը, Բելգիան, Մոլդովան, Կիպրոսն ու Չերնոգորիան։
Մրցույթի հիմնադիր երկրներից Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան կքվեարկեն երկրորդ կիսաեզրափակչում, իսկ Մեծ Բրիտանիան, Իտալիան և հյուրընկալող երկիր Շվեդիան` առաջին կիսաեզրափակչում:
«Միայնակ մոլորակ» երգը մեր մոլորակի, նրա խնդիրների ու ապագայի մասի է: Երգի տեսահոլովակը կլինի սև-սպիտակ գույներով:


http://www.youtube.com/watch?v=AYJQ38ofNHU

Գայանե Թունյան
!-- Blog feed links -->
Related Posts Plugin for WordPress, Blogger...