3.23.2013


Ուժեղ քամուց վնասված Գեղաշենի եկեղեցին վերականգնելու համար միջոցներ կհատկացվիՄշակույթի նախարարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մարտի 17-ին ուժեղ քամու հետեւանքով վնասված  Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու համար:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մարտի 17-ին ուժգին քամու հետեւանքով վնասվել է Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Սբ Գեւորգ եկեղեցու թիթեղապատ նորոգված տանիքը եւ ռոտոնդան: Գեղաշենի Սբ Գեւորգ եկեղեցին 1870 թ. կառույց է եւ հանդիսանում է տեղական նշանակության հուշարձան:
Մշակույթի նախարարության կողմից կազմվել է մասնագիտական աշխատանքային խումբ` ֆորսմաժորային իրավիճակի հետեւանքով եկեղեցուն պատճառված վթարի վերաբերյալ, տեղում ուսումնասիրություն կատարելու համար:
ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ֆինանսական միջոցներ տրամադրել վերոնշյալ եկեղեցուն «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրով 2013 թվականի «հուշարձանների հրատապ ուսումնասիրում, ամրակայում, վերականգնում» տողով:

http://news.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...