5.05.2013


Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքի <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնությունը հանդես է գալիս նոր ակցիայով, որին մասնակից կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը:

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ, մեր կողքին ու հարևանությամբ, մեր աչքերի առաջ ու մեր օգնությամբ թեկուզ փոքր-ինչ երջանկություն ապրած երեխաներին ձեր բոլորի օգնությամբ կփորձենք նվիրել փոքրիկ ժպիտներ: Մենք հավաքում ենք ընդամենը գունեղ խաղալիքներ՝ երջանիկ մանկության պահապաններին: Խաղալիքներ, որոնք բոլոր այդ երեխաներին կտան սիրված լինելու զգացումը, ուշադրության արժանանալու, իրենց տոնին իրենց իսկ կողքին լինելու ու չնչին երջանկություն նվիրելու զգացումը:
Մենք հավաքում ենք խաղալիքներ… Օգնեք մեզ, օգնեք ինքներդ ձեզ՝ դիմացինին երջանկություն տալու հարցում, մանավանդ այն դեպքում, երբ օգնում եք փոքրիկ հոգիների: Եկեք լինենք միասնական ու միասին:
Երեխաների լուսավոր տոնին հաշված օրեր են մնացել: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցել մեր ակցիային: Այն ձեզանից առանձնապես չի խլի ժամանակ ու միջոցներ: Նվիրեք ընդամենը մեկ խաղալիք ու ստացեք պարզ ու անկեղծ մանկական երջանկություն, մեկ խաղալիք՝ մեկ ժպիտի դիմաց: 
Խաղալիքները մենք կհավաքենք, կտեսակավորենք ու գեղեցիկ փաթեթներով հունիսի մեկին ընդառաջ կնվիրենք մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:


Մեր գրասենյակը Տարոն4 թաղամասում ում է՝առաջին կանգառի հարևանությամբ, եթե դուք Վանաձորից եք, հասցրեք մեզ ձեր խաղալիքն ու ձեր ջերմությունը, մենք այն անպայման տեղ կհասցնենք, իսկ եթե դուք չունեք ժամանակ, բայց ունեք մեծ ցանկություն՝ մասնակցելու մեր ակցիային, կարող ենք դրամական փոխանցումներ կատարել, որոնք կծախսվեն ոչ միայն խաղալիքներ գնելու, այլև դրանք խնամքով ու գունեղ փաթեթավորելու և քաղցրավենիք գնելու համար: Ունեցեք ձեր լուման մանկական ժպիտներ նվիրելու գործում, ընդամենը մեկ խաղալիք՝ մանկան մեկ ժպիտի դիմաց:
<ՎՏԲ-Հայաստան> բանկում գործում է հաշվեհամար
AMD   16036013869903
USD     16036013869904
EUR     16036013869905
RUR     16036013869906
Հիշեք՝ օգնել կարող ենք ամենքս…
Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 36 00 82 հ/հ-ով:
!-- Blog feed links -->
Related Posts Plugin for WordPress, Blogger...