3.16.2013


Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ այս օրերին, նաեւ՝ ՀՀԿ երեկ կայացած ԳՄ նիստի ընթացքում, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ մտորել է, թե ինչ կերպ կարող է այցելել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի այդ քայլը վատ հետեւանքներ չունենա:
Ու հատուկ նպատակով երեկ՝ կեսգիշերին, Սարգսյանը «պատվիրակ» ուղարկեց Հովհաննիսյանի մոտ՝ ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի Սարգսյանի այցն առանց խոչընդոտի կազմակերպելու համար: Չի բացառվում, որ այդ նպատակն էր հետապնդում նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցելությունը Րաֆֆուն:
Այնպես որ, Ս. Սարգսյանը ցանկանում է նախապես ծրագրված շոուի շրջանակներում այցելել ընդդիմության առաջնորդին ու հայտարարել, թե ինչ ընդհանուր հայտարարի են եկել Րաֆֆու «VIP վրանում» կայացած զրույցի ընթացքում: Ըստ նախնական որոշման՝ Սարգսյանի այցը Ազատության հրապարակ, ամենայն հավանականությամբ, կլինի շաբաթ օրը (գուցե կիրակի):



http://asekose.am

3.15.2013

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում 22-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունիցհայտնեցին, որ Սաղմոսավան գյուղից մահացած վիճակում մի երիտասարդ է  տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 22-ամյա Ռ.Խ.-ն նույնօրը ժամը 00.30-ի սահմաններում իրենց բակում գտնվող անասանագոմում ինքնասպանություն է գործել` առաստաղի գերանից ակի թելով կախվելու միջոցով; Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաաքննություև:




http://news.am

Բարև Րաֆֆուն բանտից

Posted by Միություն բլոգ on 18:54:00 with No comments

Երբ սովորում էի Բժշկական ինստիտուտում, դասախոսություններից մեկի ժամանակ մեզ բացատրեցին՝ ինչ է ցավը: Դասախոսը կենդանի գորտ ցույց տվեց: Ապա ասաց, որ պետք է այն մեխենք տախտակին: Ես արագ հրաժարվեցի: Ուսանողներից մեկն, այնուամենայնիվ, կարողացավ դա անել: Հետո դասախոսը սովորականի պես /կարծես դա իր ամենօրյա գործողություն էր/ շեղբով բացեց գորտի մաշկը, հոսանք միացրեց: Սկզբում կենդանին ցնցվում էր, ցավ զգում, հետո դադարեց ցնցվել, այսինքն՝ ցավ զգալ: Նա ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարեց ՝ այլևս ցավ չզգալու և մահանալու միջև: Ես հասկացա՝ ցավն իրականում այն է, երբ արդեն ցավ չես զգում: Բանտում չարածս հանցանքի համար մահապատժի, ապա ցմահ բանտարկության այս 17 տարիներին ինձ հետ էլ նույնն է կատարվել. ես դադարել եմ ցավ զգալ, բայց դրանից անտարբեր չեմ դարձել: Ընտրություն` ցավ չզգալու և մահանալու միջև Մեր ժողովուրդը, կարծում եմ, արդեն ցավ չի զգում՝ վերջին 21 տարիներին իշխանությունների գործադրած ջանքերի «շնորհիվ»: Ինքնապահպանման բնազդն ուժեղ է մեր գեներում: Բայց ցավ չզգալ, ամենևին չի նշանակում անտարբեր լինել: Դրանում ես համոզվեցի փետրվարի 18-ին, երբ հոգսերի տակ կռացած ժողովուրդը բարձրացրեց մեջքը: Դատապարտյալները մեր երկրում ընտրելու իրավունք չունեն, ճի՛շտ է, բայց իմ՝ 17 տարի բանտում գտնվող քաղաքացու անունը ընտրացուցակներում էր 17 տարի շարունակ՝ մինչև, որ վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մամուլում չհայտնվեց իմ հոդվածը: Այդ հրապարակումից հետո միայն իմ անունը դուրս բերվեց ընտրացուցակներից: Ու անկախ նրանից, որ դատապարտյալները մեր երկրում ընտրելու իրավունք չունեն, այդուհանդերձ, որպես քաղաքացի, ես հետևել ու հետևում եմ բոլոր պրոցեսներին: Հարազատներս միշտ ինձ մամուլից քաղվածքներ են ուղարկում: Կարդում եմ, վերլուծում, հասկանում, որ այն բանտը, որտեղ ես եմ, իրականում բանտ է բանտի մեջ: «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում կանոնները նույնն են, ինչ որ այստեղ՝ փոքր կլոր բանտում: Դատապարտյալները՝ փոքր բանտում, իսկ «ազատ» քաղաքացիները պայմանական ազատության մեջ /մեր տարբերությունը միայն զբոսանքի տարածքի մեջ է. ձերը քիչ ավելի մեծ է/ անհրաժեշտություն են համակարգի համար՝ կոռուպցիան ծաղկեցնելու նպատակով: Արտագաղթն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ փախուստ «Հայաստան» քրեակատարողական հիմնարկից: Իսկ արտագաղթի հիմնական պատճառը, թերևս, խախտված ու չվերականգնված իրավունքներն են, այսինքն՝ ոչ թե արդարության, այլ արդարադատության դեֆիցիտը: Ես կբերեմ այն օրինակը, որն իմ աչքի առաջ է: Ցմահ ազատազրկումը այնքան հեշտությամբ է տրվում մեր վայ-դատարանների կողմից: Պատկերացնո՞ւմ եք 104 ցմահականներից 15-ը զինվորներ են: Այս թվակազմում չկա միջին ու բարձր սպայական կազմից և ոչ մեկը: Երբ խաղաղ պայմաններում գրեթե ամեն ամիս զինվոր է սպանվում, պետությունը իր ֆունկցիաներից միայն պատժողականն է ընկալում, այսինքն՝ հետևանքի վերացումը, իսկ կանխարգելումը՝ երբեք: Հետևանքն այն է, որ «Նուբարաշենի» բանտի ցմահականների հարկաբաժնում 18-20 տարեկան շատ զինվորներ կան՝ առանց սեփական ընտանիք կազմելու հեռանկարի ու հույսի: Իսկ անմեղ ու սխալ դատվածների, քավության նոխազների մասին շատ եմ գրել: Չէ՛, ժողովո՛ւրդ, մտքի, տեսակի հեղափոխություն է պետք՝ հանուն ինքնորոշված քաղաքացի կրթելու: Այնինչ ազգովի աղոթելու, ազգովի հացադուլ անելու, ազգովի ընդվզելու միասնական կամքը դեռ պիտի կռենք: Ես դիմում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին Բարև, հարգելի Րաֆֆի: Գիտեմ, որ հիմա հացադուլի մեջ եք, ու չեք կարող այցելել ինձ բանտում, բայց ես շատ կուզեի հանդիպել Ձեզ ու զրուցել, նվիրել իմ հեղինակած գիրքը՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» վերնագրով: Ուզում եմ Ձեզ պատմել հանուն արդարության իմ պայքարի մասին: Ես պայքարում եմ չհանձնվելով, չընկճվելով, սովորելով, նոր ընկեր- ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ձեռք բերելով, ստեղծագործելով: Հիմա պարապում եմ պարտաճանաչ ուսանողի պես, որպեսզի հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քննությունները կարողանամ լավ հանձնել: Զուգահեռաբար ավարտեցի երկրորդ գրքիս կազմման աշխատանքները: Այս ընթացքում զբաղվում էի նաև թարգմանչական աշխատանքով: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր օգնում են ինձ դրսում: Երկրորդ գիրքս վերնագրել եմ «Սա կինո չէ»: Այստեղ պատմում եմ քաղաքացիական պայքարի, ինքնորոշված քաղաքացի տեսակի, արդարադատության վաակումի մասին: Հարգելի Րաֆֆի, համամիտ եմ դերասան Վարդան Պետրոսյանի հետ, երբ նա իր վերջին հացազրույցում խոսել էր Ազատության հրապարակում կանգնած խեղճ, բայց արժանապատիվ տատիկ-պապիկների մասին, որոնց որդիները դրսում են գումար աշխատում: Այդ դեմքերը ես էլ տեսա հեռուստացույցով: Ցավում եմ, որ ֆիզիկապես Ազատության հրապարակում չեմ՝ քաղաքացիների կողքին: Այս պայքարի մեջ ինձ ոգևորել է այն, որ տեսնում ու զգում եմ քաղաքացիական շարժում և ոչ թե կրկին քաղաքական գործչի կուռքացում: Ոչինչ չի փոխվել Մեծ ու փոքր բանտերում ոչինչ չի փոխվել: Դրանում համոզվեցի՝ կարդալով իմ շատ սիրելի Վարդան Պետրոսյանի օժանդակությամբ հրատարակված 23 տարի սովետական բանտում անցկացրած մի մարդու՝ Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վիպակը, որտեղ հեղինակը պատմում է սովետական բանտի մասին: Հետո իմ նոր-հին ընկեր հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի առաջարկով /նրա հետ նամակագրական կապի մեջ եմ/ «Խարանը» թարգմանեցի ռուսերեն: Իմացա, որ Շաթիրյանը մահվանից առաջ ասել է՝ եթե երբևէ իմ գիրքը թարգմանվի, թող որ այն կատարի մեկն, ով անցել է այս դժոխքի միջով: Այդ մեկը ես եմ, ով շարունակում է դժոխքում պայքարել հանուն կյանքի: Գիտեմ, որ այժմ Ողջերի աշխարհում ձեռագրերս հավաքվում են համակարգչի վրա, որպեսզի մոտ ապագայում տպագրվի: «Խարանը» պատմում է նախորդ դարի 60-ականների բանտի մասին, բայց այդ բանտը աննշան սրբագրումներով ներկայիս Հայաստանի անկախ հանրապետության բանտի կրկնօրինակն է: Նույնիսկ բանտային լեքսիկոնը չի փոխվել: Համոզվեք ինքներդ. մինչ օրս էլ ճաշը բերելիս՝ բանտում չեն օգտագործում ճաշ բառը, ասում են՝ «աբեդ», իսկ ճաշ բերողներին՝ «աբսլուգ»՝ ռուսերեն ծառայել բառից գոյացած անհասկանալի ձևափոխված մի բան: Զբոսանք տանելիս ասում են՝ «պրագուլկա»: Իսկ բառապաշարի մեջ այնքան բովանդակություն կա… ՀՀ քաղաքացին վիրավորված է Սերժ Սարգսյանից Անարդար դատավճռի հետևանքով 20 տարեկանից բանտում գտնվելուս 17 տարիներին իմ ընտանիքը, ես տասնյակ դիմումներ ենք ուղարկել Բաղրամյան 26, դիմել նաև բաց նամակներով, սակայն ձայն բարբառո անապատի. լավագույն դեպքում դրանք ուղղվում են տարբեր օղակների, օրինակ՝ դատախազություն: Անցյալ տարի էլ 33 պատկառելի մտավորականներ՝ ակադեմիկոսներ, նախագահի մրցանակակիրներ, ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, գրողներ դիմել էին նախագահ Սարգսյանին, որպեսզի անդրադարձ կատարվի իմ բախտակից ընկեր, ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սաղոմոն Քոչարյանի /ում հետ և երկու անգամ փախուստ եմ կատարել բանտերից 2004 և 2009 թթ-ին/ և իմ ճակատագրերին: Սակայն գեթ մեկ ֆորմալ թուղթ չի ստացվել նախագահական ապարատից: Փոխարենը օրեր առաջ բացահայտեցի, որ նույն Բաղրամյան 26-ը շատ օպերատիվ է աշխատում, երբ նամակ է ստանում, ասենք, հանրահայտ ռոք-աստղ Սերժ Թանկյանից: Ինչպիսի քաղքենի մոտեցում…և դեռ պարոն Սարգսյանը իր ելույթներում նշում է, որ յուրաքանչյուր քաղաքացու նախագահն է: Ես, որպես ՀՀ քաղաքացի, վիրավորված եմ և պահանջում եմ իմ ու իմ ընտանիքի բոլոր դիմումների ու նամակների պատասխանները: Ամփոփում Խեղճ ու կրակ ժողովուրդ ասելով՝ հավանաբար նկատի ունենք՝ որտեղ խեղճ, այնտեղ էլ՝ կրակ: Խեղճությունը հաղթահարել ենք, անցել կրակին: Իշխանությունը միշտ ուզում է կրակը մարել ու նորից ժողովրդին խեղճության մեջ պահել: Ստացվում է, որ մեր ժողովուրդը բանտված է «ազատ» ու «անկախ» գաղութում: Բայց ես, 100 կողպեքով ու քառաշերտ ճաղերով հասարակությունից մեկուսացված լինելով, տեսնում ու զգում եմ, որ սրտացավ տասը մարդ-քաղաքացին իսկ կարող է փոփոխություն բերել մեր երկրում: Ուրեմն՝ պայքար մինչև ՍԿԻԶԲ, չէ՞ որ ազնիվ պայքարը հենց ՍԿԶԲԻ համար է:
Հ.Գ. Ողջ աշխարհում կալանավայրերը գրեթե միշտ անմասն չեն մնում հեղափոխական շարժումներից: Շատ անգամ հենց այնտեղից էլ սկվում է ամեն ինչ: Մեզ մոտ «Բաստիլի գրավման» տարբերակը չի աշխատում: Ինչո՞ւ…պատասխանը թողնում եմ ընթերցողին:Մհեր Ենոքյան, Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից:




http://www.slaq.am

3.14.2013

Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, - փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առարկաները:
Իմաստունը ժպտալով ասաց,- բաց աչքերդ ու տես, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…. Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, - ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
- Հիշիր, եթե դու փնտրում ես միայն վատը՝ կգտնես վատը, երբեք չնկատելով ոչ մի լավ բան… ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա…

Կապանում տներ են այրվել

Posted by Միություն բլոգ on 00:21:00 with No comments

Մարտի 13-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղաբուրջ թաղամասի թիվ 67 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.51-ին:
Այրվել է Զուրիկ Մելքոնյանին պատկանող տունը ամբողջությամբ` 72 քմ, և Սուրիկ Հովսեփյանին պատկանող թիվ 66 տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 80 քմ:




http://asekose.am

3.13.2013

266-րդ Հռոմի Պապն է Ժորժ Մարիո Բերգոլոն

Posted by Միություն բլոգ on 23:41:00 with No comments

Հռոմեակաթոլիկական եկեղեցու կարդինալ Ժան Լուի Թորան հայտնվեց Սբ. Պետրոս տաճարի պաշտգամբին և արտաբերեց հանրահայտ լատիներեն "Habemus papam" (Մենք Պապ ունենք) արտահայտությունը` նշելով, որ նոր Հռոմի պապ է ընտրվել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Ժորժ Մարիո Բերգոլոն: Նոր Հռոմի պապը ընդունել է Ֆրանցիսկ I անունը: Գլխավոր կաթոլիկ տաճարի պատշգամբ դուրս է բերվել խաչ և նորընտիր պոնտիֆիկը հայտնվել է հավատացյալների առջև և արտաբերել է ավանդական "Urbi et Orbi" (Քաղաքին և աշխարհին) օրհնանքը: Նա կոչ է արել լռությամբ աղոթել միմյանց համար:
Հիշեցնենք, որ կոնկլավին մասնակցել են Կարդինալների կոլեգիայի 115 անդամներ: Կոնկլավի մասնակիցները երդվել են հետևել Universi Dominici Gregis առաքելական եկեղեցու սահմանադրությանը, ինչպես նաև գաղտնի պահել այն ամենը, ինչ կապված է Հռոմի պապի ընտրության հետ: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար կոնկլավի մասնակիցների ձայների 2/3-ը, այսինքն՝ ամենաքիչը 77 կոնկլավի մասնակիցների քվեն:

Տաթև Ֆռանգյան





http://www.galatv.am

Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանն այսօր՝ մարտի 13-ին, ընթացող դատական նիստի ժամանակ Ոստիկանության ներկայացուցչին հարց տալուց առաջ անեկդոտ պատմեց. «Մեկի տունը գող է մտնում, գնում է ոստիկանություն հայտարարություն տալու, իրենց ասում են, ինչո՞ւ անգլիական փական չես դրել, տեղականն ես դրել։ Ասում է, որ հնարավորություն չի ունեցել։ Հարցնում են, բա դուռն ինչո՞ւ երկաթյա չէ, ասում է, որ դա է եղել իր հնարավորությունը։ Հարցնում են, բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմին միացված չէ, որպեսզի ոստիկանությունը ժամանակին գար։ Մարդն ասում է. «Կներեք, իմ մեղքն է»։ Ասում են, որ այդքան մեղք ունես դու, էլ ինչի՞ ես եկել ոստիկանություն։ Այդ մարդն էլ ասում է. «Կներեք, բա էդ գողը մի էսքան մեղք չունի՞»։
«Հիմա այս ընտրախախտումները որ եղել են, ազդել են ընտրությունների արդյունքի վրա, թե՝ ոչ, դա այլ խնդիր է, բայց որ խախտումները եղել են՝ ակնհայտ է։ Հայտնաբերման առումով, չե՞ք կարծում, որ լրացուցիչ լծակներ են պետք, որպեսզի իրավախախտումները հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս ընտրախախտումներ, ինչը մեծ վնաս է հասցնում մեր հասարակությանը եւ պետությանը»,- ասաց Կ. Բալայանը։
Ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին ասաց. «Հարգելի բարձր դատարանի անդամներ, մեկ այլ առակ էլ կա, դուռդ փակ պահիր, հարեւանիդ մի մեղադրի։ Դա էլ կա։ Հասարակության մի խումբն ասում է, որ կատարվել են տարաբնույթ խախտումներ:
Յուրաքանչյուր անձ իր հետեւորդների հետ պետք է ազնիվ լինի եւ օբյեկտիվորեն ներկայացնի ինչ ինքը կարող է եւ ինչ ինքը չի կարող, եւ նման պայմաններում վստահությունը բավականին հավասարակշռված կլինի։ Բոլորս իրավաբաններ ենք, եւ գիտենք որ կաշառքն իր բնույթով լատենտային հանցագործություն է. երկու կողմն էլ շահագրգռված է։ Օբյեկտիվորեն հասկանում ենք դա։ Եւ կաշառք տվողը, եւ կաշառք վերցնողը շահագրգռված կողմեր են։ Այդ տեղեկատվությունը ստանալու համար ոստիկանությունը իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բայց եթե հաղորդում տվող կազմակերպությունը, անձը կամ լրատվամիջոցը չի փորձում իր մոտ եղած տեղեկատվությունը փոխանցել, ապա, բնականաբար, արդյունքներն այդքան էլ դրական չէին կարող լինել»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





http://topnews.mediamall.am

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով ազատազրկման է դատապարտված, հայտարարել է 2015 թ.-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru լրատվական գործակալությունը:
«2012 թ.-ի դեկտեմբերի 7-ին միացյալ ընդդիմությունը հայտարարել էր, որ հաջորդ նախագահական ընտրություններում կաջակցի ինձ՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի։ Դա ինձ համար մեծ պատիվ, ինչպես նաև՝ մեծ պատասխանատվություն է։ Իհարկե, մեծ խոչընդոտներ կան, սակայն ես միշտ ընդդիմացել եմ նրանց, ովքեր փորձել են շեղել ինձ իմ նպատակներից և Ուկրաինայի ապագայի մասին իմ երազանքներից»,- նշել է Տիմոշենկոն։
Վերջինիս խոսքով՝ Վիկտոր Յանուկովիչն ու նրա թիմը լավ գիտեն, որ նախկին վարչապետն ընդունակ է երկրում փոխել իրավիճակը և հավաքել ուժեր՝ Ուկրաինայում միապետությանը դիմակայելու նպատակով:

http://aysor.am


Սերժ Սարգսյանը խոսել է Թուրքմենստանի նախագահի հետ:

Նույն «գծի» մեջ են:
Ինչն անչափ հետաքրքիր է: Սա այն Թուրքմենստանն է, որը հրաժարվեց մտնել Մաքսային միություն:
Ընդորում, հետաքրքիրն այն է, որ նախագահական նստավայրը հաղորդագրություն է տարածել այդ մասին, երբ կարող էին սուս ու փուս խոսել, մարդ չիմանա:
Կոդ է` մեսիջ: 
Ո՞ւմ ուղղված: «Ուղղվածողը» կիմանա:
Համենյանդեպս, խաղն արժե մոմի:
Բանն այն է, որ գոսպոդին Պուտինը, որը Րաֆֆու բնորոշմամբ` «օշիբայետցա», ոչ միայն դաժան հրովարտակ է հղել ի ծագս ԱՊՀ, առ այն, որ Ռուսաստանում աշխատանք չեն ունենա այն երկրների քաղաքացիները, որոնք չեն դառնա Մաքսային միության անդամ, այլեւ` անչափ հետաքրքիր պարտիա է սկսել Մաքսային միությունը հիմնականում տորպեդահարող Ուկրաինայում. այնտեղ ընդդիմադիրների ձեռքով գրավվել է խորհրդարանի ամբիոնը, շուտով մի քանի օրից արդեն մեկ ամիսը կլրանա, իսկ այդ դեպքում արդեն Ռադան պետք է արձակվի, նոր ընտրություններ նշանակվեն: Էս քիչ էր` մյուս կողմից էլ քրեական մեղադրանք է ներկայացվել Յանուկովիչին... նույն այն գործով, որով նստել է Տիմոշենկոն:
Հա, խաղն արժե մոմի:
Իսկ այսօր եւ գոնե այս պահին ռուսական մամուլը գրեթե քծնում է Հայաստանին, նրա «օպիմալ» ղեկավար Սերժ Սարգսյանին:
Իսկ մեր տեղեկություններով, ահա, մեզ հաջողվել է թայմ-աութ վերցնել:
Մինչեւ ե՞րբ...
Երբ որ բացվեն դռներ հուսո:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք

http://asekose.am

Ո՞ւր կորան մեր «նժդեհներն» ու «դրոները»

Posted by Միություն բլոգ on 21:29:00 with No comments

Այն, որ կյանքում ոչինչ իզուր ու պատահական, անիմաստ ու լինելու համար չի լինում միանշանակ է: Եվ այն, որ ես, դու, ընկերս ու ընկերդ ՀԱՅ ենք ևս պատահական չէ: Խնդիրը նրանում է, թե ինչքանով է մեզնից յուրաքանչյուրը գիտակցում իր հայ լինելու կարևորությունը, ինչքանով է պատրաստ կրել հայ լինելու պատասխանատվությունը:
ՀԱՅ լինելը հեշտ չէ, դա մենք վաղուց գիտենք, պատմությունն էլ ոչ միայն վկայում, այլև աղաղակում է այդ մասին, բայց անկախ բոլոր դժվարություններից ու խոչընդոտներից մենք եղել ենք, կանք ու կշարունակենք լինել նաև ապագայում: Բայց ապագան էլ հենց հուզում է ինձ ու վստահ եմ, որ քեզ ևս, որովհետև դու էլ ՀԱՅ ես:
Երբ հետ հայացք եմ նետում, տեսնում եմ Տիգրան Մեծին ու Աշոտ Երկաթին, Նժդեհին ու Մոնթեին, Դրոին ու Արաբոին, Նարեկացուն, Թումանյանին, Խաչատրյանին ու Կոջոյանին…. Անթիվ, անհամար են մեր մեծերը, բայց որքան էլ, որ նրանք ու նրանց գործերն անմահ են ու արդիական, միևնույնն է, նրանք անցյալ են, պատմություն, իսկ անցյալից կարչելով ապագա չես կերտի, առաջ չես ընթանա ու մի օր էլ, գուցե, քո մասին էլ չհիշեն:
Հպարտ եմ, որ ՀԱՅ եմ, հպարտ եմ ազգիս անցյալով, բայց ցավոք ոչ ներկայով: Փոխվել են չափանիշները, արժեքներն ու հերոսները: Ազնիվներն այսօր վախկոտ են թվում, ներողամիտները` թույլ, վստահողները` միամիտ: Հանճարներ չունենք, իսկ եթե ունենք էլ, ապա չենք գնահատում, չենք արժևորում: «Խենթերը», «վարդաններն» ու «բեկերը» մնացել են գրքերի էջերում, իսկ ներկայիս «հերոսները» հեռու են անգամ հերոս կոչվելուց:
Ապագայի մասին կլռեմ, ներկայիս «հերոսների» հետ շատ առաջ չես գնա: Սա չէր մեր ու մեր պապերի կերտած ու երազած ՀԱՅՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ո՞ւր կորան մեր «նժդեհներն» ու «դրոները»: Գուցե նրանք ապրում են իմ, քո, ընկերոջս ու ընկերոջդ մեջ: Նրանց արթացնելու բանալին մեր ձեռքերում է:

Գայանե Թունյան
!-- Blog feed links -->
Related Posts Plugin for WordPress, Blogger...