3.13.2013


Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանն այսօր՝ մարտի 13-ին, ընթացող դատական նիստի ժամանակ Ոստիկանության ներկայացուցչին հարց տալուց առաջ անեկդոտ պատմեց. «Մեկի տունը գող է մտնում, գնում է ոստիկանություն հայտարարություն տալու, իրենց ասում են, ինչո՞ւ անգլիական փական չես դրել, տեղականն ես դրել։ Ասում է, որ հնարավորություն չի ունեցել։ Հարցնում են, բա դուռն ինչո՞ւ երկաթյա չէ, ասում է, որ դա է եղել իր հնարավորությունը։ Հարցնում են, բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմին միացված չէ, որպեսզի ոստիկանությունը ժամանակին գար։ Մարդն ասում է. «Կներեք, իմ մեղքն է»։ Ասում են, որ այդքան մեղք ունես դու, էլ ինչի՞ ես եկել ոստիկանություն։ Այդ մարդն էլ ասում է. «Կներեք, բա էդ գողը մի էսքան մեղք չունի՞»։
«Հիմա այս ընտրախախտումները որ եղել են, ազդել են ընտրությունների արդյունքի վրա, թե՝ ոչ, դա այլ խնդիր է, բայց որ խախտումները եղել են՝ ակնհայտ է։ Հայտնաբերման առումով, չե՞ք կարծում, որ լրացուցիչ լծակներ են պետք, որպեսզի իրավախախտումները հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս ընտրախախտումներ, ինչը մեծ վնաս է հասցնում մեր հասարակությանը եւ պետությանը»,- ասաց Կ. Բալայանը։
Ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին ասաց. «Հարգելի բարձր դատարանի անդամներ, մեկ այլ առակ էլ կա, դուռդ փակ պահիր, հարեւանիդ մի մեղադրի։ Դա էլ կա։ Հասարակության մի խումբն ասում է, որ կատարվել են տարաբնույթ խախտումներ:
Յուրաքանչյուր անձ իր հետեւորդների հետ պետք է ազնիվ լինի եւ օբյեկտիվորեն ներկայացնի ինչ ինքը կարող է եւ ինչ ինքը չի կարող, եւ նման պայմաններում վստահությունը բավականին հավասարակշռված կլինի։ Բոլորս իրավաբաններ ենք, եւ գիտենք որ կաշառքն իր բնույթով լատենտային հանցագործություն է. երկու կողմն էլ շահագրգռված է։ Օբյեկտիվորեն հասկանում ենք դա։ Եւ կաշառք տվողը, եւ կաշառք վերցնողը շահագրգռված կողմեր են։ Այդ տեղեկատվությունը ստանալու համար ոստիկանությունը իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բայց եթե հաղորդում տվող կազմակերպությունը, անձը կամ լրատվամիջոցը չի փորձում իր մոտ եղած տեղեկատվությունը փոխանցել, ապա, բնականաբար, արդյունքներն այդքան էլ դրական չէին կարող լինել»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





http://topnews.mediamall.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...