4.18.2013

Սուրբ Հովհաննես Օձնեցի Կաթողիկոս

Posted by Միություն բլոգ on 11:33:00 with No comments
Հովհաննես Օձնեցի հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր:


Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում: Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի թեմերից մեկի առաջնորդ: Կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 719 թվականին մեկնում է Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Դամասկոս, Օմար ամիրապետց խնդրում է թեթևացնել Հայ եկեղեցու հարկային լուծը, բռնի կրոնափոխ չանել հայրին և առաքելադավաններին, դադարեցնել հալածանքները: Ամիրապետը ընդառաջում է Հովհաննես Օձնեցու խնդրանքներին, իսկ կաթողիկոսն իր հերթին երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը: Կաթողիկոսին նաև հաջողվում է հասնել արաբական տիրապետության դեմ VIII դ. սկզբում ապստամբած հայ նախարարների համաներմանը: Արտագաղթած հայ նախարարներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերատիրանալ իրենց վիճակներին: Հովհաննես Օձնեցին կարողանում է ապահովել նաև արաբական իշխանությունների աջակցությունը քաղկեդոնականության, պավլիկյանների դեմ Հայ եկեղեցու պայքարում:
Կաթողիկոսը Հայաստան է վերադառնում արաբական զորքի ուղեկցությամբ, նրանց աջակցությամբ ամենուրեք վերականգնում Հայ առաքելական եկեղեցու դիրքերը, մաքրում երկիրը հույն հոգևորականներից և բյուզանդական զորամիավորումներից: Հովհաննես Օձնեցին բարեփոխել է Հայ եկեղեցու արարողակարգը, ծիսակարգը, պայքարել է հերձվածների ու աղանդների (հատկապես՝ երևութականության և պավլիկյանների) դեմ: Կաթողիկոսության օրոք հրավիրվել են երկու եկեղեցական ժողովներ՝ 720 թվականին Դվինում, որն ընդունում է 32 կանոն, և 726թ. Մանազկերտում: Երկրորդ ժողովի ընթացքում ամրագրվում է Հայ եկեղեցու դիրքորոշումը Քրիստոսի մարմնի անապականության խնդրի վերաբերյալ, ամբողջացվում և վերջնական տեսքի բերվում Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքները, քրիստոսաբանական համակարգը:
Հովհաննես Օձնեցու ձեռնարկներից է «Կանոնագիրք Հայոց»-ի կազմումը: Նրան է նաև վերագրվում «Գիրք թղթոց» ժողովածուի խմբագրումը: Կաթողիկոսի պատվերով է Գրիգորիս Արշարունին գրել իր «Ընթերցուածոց մեկնութիւն»-ը, զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, նորոգել Օձունի եկեղեցին: Հաղորդվում է նրա սրբակյաց վարքի և բազում առաքինությունների մասին:
Կյանքի վերջին տարիներին որպես նստավայր է ընտրել իր հայրենի Օձուն գյուղը, զբաղվել ուսուցչական գործունեությամբ, աղոթել, վարել ճգնակյացի կյանք, ինչի մասին հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ: Պատմվում է անգամ նրա հրաշագործությունների մասին: Մահից հետո նրա գերեզմանը դառնում սրբատեղի և ուխտագնացության վայր:


Գրվածքները

Հովհաննես Գ Օձնեցուց մեզ են հասել աստվածաբան-դավանական, ծիսապաշտամունքային բնույթի երկեր, ճառեր, շարականներ: Ամենահայտնի գործերն են «Ատենաբանութիւն»-ը, «Ճառ ընդդէմ պաւղիկեանց»-ը և «Ճառ ընդ-դէմ երեւութականաց»-ը: «Ատենաբանության» նպատակը մինչ այդ Հայ եկեղեցու ժամերգության մեջ առկա խառնաշփոթը վերացնելն ու այն միօրինակության բերելն էր:
«Ընդդէմ պաւղիկեանց» ճառը գրվել է Հայաստանում այդ շրջանում տարածում ստացած պավլիկյան աղանդի դեմ, իսկ «Ճառ ընդդէմ երեւութականաց»-ը (1807, լատ. 1816)՝ երևութականների աղանդի դեմ:
Հովհաննես Գ Օձնեցին հեղինակել է «Յաղագս կարգաց եկեղեցւոյ», «Հատուածք բանից ի Հաւաքմանց յաղագսկարգաց եկեղեցւոյ», «Վասն մեծի աւուր միաշաբթին», «Սակս գիշերային ժամու» և այլ երկեր, ճառեր, թղթեր («Հիմնարկեք եկեղեցւոյ», «Օրհնութիւն նորաշեն եկեղեցւոյ», «Սակս ժողովոցն որ եղևն ի Հայս», «Խոստովանութիւն անշարժ յուսոյ...» և այլն):
Իր գրվածնքերում դրսևորում է աստվածաբանական փայլուն գիտելիքներ, խոր վերլուծություններ կատարելու կարողություն:
Մեզ հասած Հովհաննես Գ Օձնեցու հեղինակած շարականներին (Դավիթ մարգարեի և Հակոբ առաքյալի կանոնը (ունի 5 շարական. Օրհնություն՝ «Յաղթող գտաւ», Հարց՝ «Մեղաք յամենայնի», Ողորմեա՝ «Անսկիզբն Աստուած», Տեր երկնից՝ «Երդուաւ Տէր», Մանկունք՝ «Օրհնեցէք զՏէր»), Ստեփանոս Նախավկայի կանոնը (7 շարական, որոնցից 2-ը՝ Օրհնություն, մնացածը՝ Հարց, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու), Պետրոս և Պողոս առաքյալների կանոնը (6 շարական. Օրհնություն՝ «Ցնծայ այսօր եկեղեցի», Հարց՝ «Որ խոստացար տալ», Ողորմեա՝ «Ամոլք հաւատոյ», Տեր երկնից՝ «Երանելի սուրբ առաքեալքն», ստեղի Մանկունք՝ «Որ արփիահրաշ», ստեղի Համբարձի՝ «Որ անպարագիրն է»), Որոտման որդիների կանոնը (5 շարական. Օրհնություն՝ «Որ էն էութեան», Հարց՝ «Որ զամենայնըն յոչընչէ արարեր», Ողորմեա՝ «Որդիքն Որոտման», Տեր երկնից՝ «Հոգի իմ կանխէ առ քեզ, Աստուած», ստեղի Մանկունք՝ «Որ յանստուեր ի լուսոյն») հատուկ է աստվածաբանական և դավանաբանական խորություն, դրանք գրված են գեղեցիկ լեզվով:
Հայ եկեղեցին Հովհաննես Գ Օձնեցու հիշատակը տոնում է Մեծ պահքի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:

4.15.2013

ԱՆԴՐԱԴԱՐՁ 12-ամյա աղջնակի մասին գրառմանը

Posted by Միություն բլոգ on 22:04:00 with No comments
ԱՆԴՐԱԴԱՐՁ 12-ամյա աղջնակի մասին գրառմանը
Անդրադառնալով իմ կողմից օրերս ֆեյսբուք սոց.կայքում հրապարակված դաժան է, բայց փաստ (12-ամյա աղջիկը գիշերվա ժամը 10-ին փող է հավաքում, ժամանակն անց է կացնում 20-40 տարեկան տղաների կողքին ու մեզ աղաչում է որ իրեն օգնենք ետ կանգնել մուրացկանությունից: Իսկ համապատասխան կառույցները շարունակում են իրենց ապուշի տեղ դնել ու հավատացնել, թե իրենք աշխատում են
Ընտանիք-դպրոց-դասղեկ-տնօրեն-խնամակալության հանձնաժողով-ոստիկանության անչափահասների տեսուչ....ինչով եք ընդհանրապես դուք զբաղված ու ինչի պետք է ձեր փոխարեն ես հետևեմ էդ երեխուն ու պարզեմ, թե երբ ու որտեղ է նա ու թե ով ինչքան գումար տվեց ու ինչ ծառայությունների համար): գրառմանը, տեղեկացնում եմ.
Հարկ է նկատել, որ այս օերրին ինձ հետ միասին աշխատել է աղջկա դասղեկը, ով պարբերաբար ինձ տեղեկացրել է աղջկա մասին: Այսօր արդեն խնդրին արձագանքել է նաև ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Ռաֆիկ Հայկյանը, որի հանձնարարականով երեխան դասղեկի հետ միասին հրավիրվել է բաժանմունք, նրա հետ տարվել է պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանք, այնուհետ աղջնակը հանձնվել է տատիկին: Անչափահասների բաժանմունքից խոսցատել են աղջկան պահել իրենց հսկողության տակ: Պետք է նշել, որ որոշ <խնդրով մտահոգ> մարդիկ ու կազմակերպություններ այս օրերին փորձեցին շահարկել թեման: Անդրադառնալով իմ նշած 20-40 տարեկան տղամարդկանց, ես բնավ նկատի չեմ ունեցել աղջկա՝նրանց հետ սեռական կապի մեջ գտնվելը, ինչպես բնորոշում են որոշ <մտահոգ> կառույցների աշխատակիցներ: Այն, ինչ գրել եմ, ճիշտ եմ արել ու պատասխանատու եմ ամենբառիս համար: Այսօր այս բառերը գրել եմ նաև ոստիկանությունում: Իսկ բոլոր նրանք, ովքեր օբիժնիկ են մնացել, գնացեք տաք վաննա ընդունեք…ես մեծ հաշվով թքած ունեմ, թե ով ինչ է մտածում իմ մասին, կարևորը էդ երեխեն քիչ թե շատ խելքօի է գալիս, իսկ նրանք, ովքեր ամիսներ կամ գուցե տարիներ շարունակ արջի քուն էին մտել, էսօր արդեն արթնացել են, մի անգամ էլ եմ կրկնում փակում թեման: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՄ ԱՄԵՆ մի ԲԱՌԻՍ ՀԱՄԱՐ ես ուրախ եմ, որ այս գրառումը շատերի համար սառը ցմնցուղ դարձավ ու այսուհետ նրանք կշարունակեն աշխատեն այնպես, ինչպես աշխատեցին այսօր: Շնորհակալ եմ բոլորիցդ խնդրին արձագանքելու, ձեր օգնությունը առաջարկելու և հետաքրքվելու համար: 
Խորին շնորհակալություն ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ Ռաֆիկ Հայկյանին
Դպրոցի տնօրենին ու հատկապես դասղեկին, նաև ՄԻՊ-ին արձագանքելու համար:
Հարգանքներով լրագրող, <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնության ղեկավար ու պարզապես ՀՀ քաղաքացի Էդվարդ Արզումանյան:




Էդվարդ Արզումանյան

Գեոթիմ պարային համույթը Այսօր Գնդեվազ գյուղում Գեոթիմ  ընկերության աջակցությամբ   բացվեց  Ամուլսար  ինֆորմացիոն կենտրոնը:Կենտրոնի նպատակն է  հանրությանը տեղյակ պահել Գեոթիմ ընկերության կողմից իրականացվող  բոլոր  միջոցառումներիծրագրերի  մասին ` կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ:Բացման  արարողությանը մասնակցում էին   Գեոթիմ ընկերության ներկայացուցիչները , գյուղի բնակիչներըԵլույթ ունեցավ նաև Գեոթիմ պարային համույթը ,որը արդեն երկու տարի  ելույթ է ունենում  տարբեր վայրերում և ներկայացնում է Գնդեվազ գյուղը :Գեոթիմ ընկերությունը պատրաստ է համագործակցել բոլոր համայնքների հետ :Ամուլսարի ինֆորմացիոն կենտրոն  կարող են այցելել բոլորը և  իրենց հուզող  յուրաքանչյուր   հարցի   պատասխանը   կարող են   ստանալ   հենց   կենտրոնում:
IMG_2837IMG_2833

ՀՏ Հայկոն այցելեց Վանաձորի մանկատուն

Posted by Միություն բլոգ on 14:05:00 with No comments
Ինչպես շատերն են բնորոշում` <<հայկական ռեպի արքա>> ՀՏ Հայկոն երեկ <<Օգնենք Վանաձորի մանկատանը>> երիտասարդական շարժման կամավորների հետ այցելեց Վանաձորի մանկատուն: Որոշ ժամանակ պահանջվեց, որ երեխաները համոզվեն, որ մանկատուն այցելել է նույն ինքը` <<իսկական ՀՏ Հայկոն>>: 
Անկեղծ ասած` ինքս` Հայկոյին ուղղված բաց նամակի հեղինակս, նման արագ արձագանք չէի սպասում ռեպերից:
Հայկոն գրելուս նույն օրն արձագանքեց խնդրանքիս, և արդյունքում Վանաձորի մանկատան երեխաներն այսօր ՀՏ Հայկոյին իրենց հարցերն ուղղելու, նրա հետ լուսանկարվելու և ինքնագիր վերցնելու հնարավորություն ունեցան: Հայկոն երեխաներին նվիրեց իր ձայնասկավառակները, երիտասարդները` հագուստ, գրենական պիտույքներ ու խաղալիքներ: Ապա մանկատան երեխաները ներկայացան համերգային ծրագրերով` պարելով, երգելով Քրիստինե Պեպելյանի <<Մայրիկ>>, << Մարտիկի երգը>> և մի շարք այլ երգեր: Հանդիպման ժամանակ երեխաները կիսվեցին իրենց երազանքներով: Դրանք բազմաթիվ էին ու բազմապիսի` iphone4-ից ու համակարգչից մինչև Սոս սարգսյանին տեսնելը և լավ ընտանիքում ապրելը:
Մանկատան երեխաների երգելու խնդրանքին ի պատասխան` ՀՏ Հայկոն խոստացավ երկրորդ անգամ այցելել մանկատուն համերգային ծրագրով:
Օբյեկտիվ կդատեմ. օրվա միակ թերությունը դայակներից և վարչական աշխատողներից որոշների կոպիտ վերաբերմունքն էր, ովքեր վայրկյան առաջ իրենց թոռների համար Հայկոյից ձայնասկավառակ խնդրեցին (մենք խլել էինք նրանց հանգստյան օրվա թանկագին 2 ժամը):
Հանդիպման ավարտին տնօրենն արդեն տեղում չէր, իսկ փոխտնօրենն էլ Հայկոյի հեռանալուն պես խնդրեց մեզ լքել մանկատան տարածքը` պատճառաբանելով, որ խախտում ենք երեխաների օրակարգը (Վլադիմիրը դիմեց դայակին. <<Թողեք 5 րոպե էլ մնան էլի>>):
Չնայած ամենին` մենք խոստացանք, որ մեր այցերը հաճախակի են լինելու:
Ծովաչափ շնորհակալ ենք ՀՏ Հայկոյից և նրա ընկերներից` երեխաների օրը տոն դարձնելու և մեծ մարդասիրության համար:







Օգնենք Վանաձորի մանկատանը
!-- Blog feed links -->
Related Posts Plugin for WordPress, Blogger...