3.02.2013

Սուրբ Խաչ Բարեխոսեա

Posted by Միություն բլոգ on 23:53:00 with No comments

<<Ամենափրկիչը>> գտավ իր տեղը


Լոռու մարզի Արդվի գյուղը հայտնի է իր հրաշքով,  դա  Սուրբ Հովհաննես Օձնեցու գերեզմանն  է,   որ գտնվում է իր իսկ կառուցած եկեղեցում, որտեղ և ճգնել է կյանքի վերջին տարիներին:
2012  թվականի   ամռանը  արդվինցիները  և   տարածաշրջանի  հոգևոր  սպասավոր  Տեր   Վրթանես քահանա Բաղալյանը եկեղեցու հարակից տարածքում գտնվող հին   գերեզմանատնից   գտել  են 1003 թվականին թվագրվող  <<Ամենափրկիչ>>  տիպի  խաչքար
Խաչքարի  վրա  պատկերված  է  ավանդական`  ծաղկած  խաչ,  խաչի  վրա` Քրիստոս   (սրա  համար  էլ կոչվում  է  Ամենափրկիչ),  իսկ  ներքևում`  խաչի  երկու կողմերին   Սուրբ   Մարիամ   Աստվածածինը  և  Հովհաննես   Ավետարանիչը:   Խաչքարի վերևի   մասուն  փորագրված  է.  <<Սուրբ Խաչ Բարեխոսեա>>:
Բոլորս գիտենք. Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ և այն համալրվեց ևս մեկ թանգարանային նմուշով (արդեն իսկ եղած հինգ <<Ամենափրկիչ խաչքարին>> ավելացավ ևս մեկը):
 Մեզ մնում է միայն գիտակից լինենք եղած մշակութային արժեքները պահպանելու կամ  դրանք գնահատելու հարցում:
  
Վահե-Դավիթ Խաչիկյան

Գոռ Սուջյանը (Տեսանյութ)

Posted by Միություն բլոգ on 23:35:00 with No comments
<<Եվրատեսիլ 2013>>-ին Գոռ Սուջյանը կներկայացնի  Հայաստանը այս  երգով:

«Եվրատեսիլ 2013» Գոռ Սուջյան

Posted by Միություն բլոգ on 23:20:00 with No comments

«Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:
Քիչ առաջ պարզ դարձավ Եվրատեսիլում ներկայացվելիք երգի անունը:
Ուղիղ հեռարձակմամբ Հանրային հեռուստաընկերությամբ երգիչը կատարեց Հայաստանը ներկայացնող չորս երգեր:
sms քվերակության արդյունքում ընտրվեց <<Lonely V Planet>> երգը, որն էլ կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2013-ում:

Մաղթենք հաջողություն Գոռին, մենք էլ զինվենք համբերությամբ: «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:
Նշենք որ <<Եվրատեսիլ 2013>>-ը պետք է անց կացվի Շվեդիայի Մալմո քաղաքում:<<Եվրատեսիլ 2013>>-ը կանցկացվի մայիսի 14-18-ը:
Մաղթենք հաջողություն Գոռին, մենք էլ զինվենք համբերությամբ:

Էմմա  Գրիգորյան

Երեկ՝ մարտի մեկին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի այն արտահայտությունը, որով նա վիրավորում ու քննադատում է գյումրեցիներին՝ համարելով, որ անազնիվ քայլի են գնացել, որ 5000 դրամ վերցրել, ուրիշին են ընտրել, արդյո՞ք հաղորդում կարող է համարվել իրավապահ մարմինների համար և հիմք, որպեսզի սկսեն քրեական գործ, հարցաքննություն իրականացնեն ու փորձեն պարզել Շուշան Պետրոսյանից, թե քանի հոգի Գյումրիում այդպես են վարվել, քանի հոգու են 5000դ. տվել, և քանիսն են նրանցից, որ «անազնիվ» են գտնվել ու չեն ընտրել «հանձնարարվածի» համապատասխան:ԳԱԼԱ-ն այս հարցերով դիմեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին, ով սկզբում փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ՝ ինչ է հայտարարել Շուշան Պետրոսյանը՝ խոստանալով տեղեկանալուն պես պատասխանել, թե ինչ պիտի անի ՀՀ ոստիկանությունը: Իսկ այնուհետ նա ասաց. «Շուշան Պետրոսյանը ԱԺ պատգամավոր է, եթե ի նկատի ունեք ԱԺ պատգամավորին, ուրեմն պիտի ասեմ, որ ԱԺ պատգամավորների հայտարարությամբ պիտի զբաղվի ոչ թե ՀՀ ոստիկանությունը, այլ դատախազությունը կամ Հատուկ քննչական ծառայությունը: Դիմե՛ք նրանց»:ՀՔԾ և ՀՀ դատախազությունից ԳԱԼԱ-ի հեռախոսազանգերին չպատասխանեցին. ամենայն հավանականությամբ ՀՀ իրավապահների համար հանգստյան օր է:

Քրիստինա Մկրտչյան
http://www.galatv.am/news/view/shushan-petrosyan-police_0203.html

Ռեալ Մադրիդ-Բարսելոնա 2:1

Posted by Միություն բլոգ on 23:05:00 with No comments

Իսպանական Լա Լիգա – 26-րդ տուր
Մադրիդի «Ռեալը» հաղթում է «Բարսելոնային»:
Ռեալ Մադրիդ – Բարսելոնա 2:1
Գոլերը`
Քարիմ Բենզեմա 6, Սերխիո Ռամոս 82 -Ռեալ Մադրիդ
Լիոնել Մեսսի 18-Բարսելոնա
Խաղից հեռացվել է Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդես 90-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Ռեալը նաև խաղթել էր Գավաթի առաջնության կիսաեզրափակչում և եզրափակիչ դուր եկել,որտեղ կխաղա Ատլետիկո Մադրիդի հետ:

Գոլերը`
http://www.dailymotion.com/video/xxwnib_real-2-1-barcelona-footyroom-com_sport

Երջանկության գաղտնիքը

Posted by Միություն բլոգ on 20:14:00 with No comments

Մի վաճառական երջանկության գաղտնիքն իմանալու համար որդուն ուղարկում է իմաստունի մոտ: Քառասուն օր պատանին քայլում է անապատով, մինչև որ սարի վրա տեսնում է մի հրաշալի ամրոց: Այնտեղ էլ ապրում էր նրա փնտրած իմաստունը:
Սպասածին հակառակ` ամրոցը բոլորովին էլ նման չէր առաքյալի մեկուսացված կացարանի: Մարդաշատ էր. վաճառականները ներսուդուրս էին անում, ոմանք անկյուններում կանգնած զրուցում էին, փոքր նվագախումբը նրբահունչ մեղեդիներ էր նվագում, իսկ սրահի կենտրոնում ճոխ սեղան էր բացված` լեցուն աշխարհի այդ շրջանին հատուկ հազվագյուտ ճաշատեսակներով: Իմաստունը զրուցում էր բոլոր հյուրերի հետ և պատանին ստիպված էր 2 ժամ սպասել`մինչև կհասներ իր հերթը: Վերջապես նա ուշադիր լսում է տղայի ցանկությունը, սակայն ասում է, որ հիմա ժամանակ չունի բացելու երջանկության գաղտնիքը: Թող պատանին զբոսնի ամրոցում և երկու ժամ հետո վերադառնա այդ նույն սրահը: 
<<
Ու նաև մի խնդրանք,-ասում է իմաստունը` պատանուն մեկնելով մի թեյի գդալ` մեջը 2 կաթիլ յուղ,-հետդ տար այս գդալը և տես` յուղը չթափես>>: 
Պատանին աչքը գդալից չկտրելով` բարձրանում-իջնում է ամրոցի աստիճաններով ու 2 ժամ անց վերադառնում իմաստունի մոտ:
<<
Հը, -հարցնում է իմաստունը,-քեզ դուր եկան իմ ճաշասրահի պարսկական գորգերը, պարտեզի ծառերն ու ծաղիկները, որոնք հմուտ վարպետները խնամել են ուղիղ 10 տարի: Դուր եկան իմ գրադարանի պապիրուսներն ու մագաղաթները>>: 
Պատանին ամոթահար պատասխանում է, որ ինքը ոչ մի բան չի տեսել, քանի որ ամբողջ ուշադրությունը գամված է եղել այն 2 կաթիլ յուղին, որը նրան վստահել է տերը:
<<
Ետ դարձիր ու տես իմ տան բոլոր հրաշալիքները,- ասում է իմաստունը:-Դու չես կարող վստահել մի մարդու որի տանն ու նիստուկացին ծանոթ չես>>: 
Գդալը ձեռքին` պատանին կրկին քայլում է ապարանքի սրահներով ու միջանքներով: Այս անգամ նա այնքան էլ կաշկանդված չէր և կարողանում է դիտել արվեստի բոլոր այն հազվագյուտ նմուշները, որոնք կախված էին դահլիճների առաստաղներից ու պատերից:
<<
Իսկ ուր է այն 2 կաթիլ յուղը, որը ես խնդրել էի չթափել>>,-հարցնում է իմաստունը: Եվ այստեղ պատանին տեսնում է որ թափել է յուղը: 
<<
Ահա դա էլ միակ խորհուրդն է, որ քեզ կարող եմ տալ, -ասում է իմաստունը:-Երջանկության գաղտնիքն այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհը և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած 2 կաթիլ յուղը>>:
!-- Blog feed links -->
Related Posts Plugin for WordPress, Blogger...