3.02.2013


Երեկ՝ մարտի մեկին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի այն արտահայտությունը, որով նա վիրավորում ու քննադատում է գյումրեցիներին՝ համարելով, որ անազնիվ քայլի են գնացել, որ 5000 դրամ վերցրել, ուրիշին են ընտրել, արդյո՞ք հաղորդում կարող է համարվել իրավապահ մարմինների համար և հիմք, որպեսզի սկսեն քրեական գործ, հարցաքննություն իրականացնեն ու փորձեն պարզել Շուշան Պետրոսյանից, թե քանի հոգի Գյումրիում այդպես են վարվել, քանի հոգու են 5000դ. տվել, և քանիսն են նրանցից, որ «անազնիվ» են գտնվել ու չեն ընտրել «հանձնարարվածի» համապատասխան:ԳԱԼԱ-ն այս հարցերով դիմեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին, ով սկզբում փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ՝ ինչ է հայտարարել Շուշան Պետրոսյանը՝ խոստանալով տեղեկանալուն պես պատասխանել, թե ինչ պիտի անի ՀՀ ոստիկանությունը: Իսկ այնուհետ նա ասաց. «Շուշան Պետրոսյանը ԱԺ պատգամավոր է, եթե ի նկատի ունեք ԱԺ պատգամավորին, ուրեմն պիտի ասեմ, որ ԱԺ պատգամավորների հայտարարությամբ պիտի զբաղվի ոչ թե ՀՀ ոստիկանությունը, այլ դատախազությունը կամ Հատուկ քննչական ծառայությունը: Դիմե՛ք նրանց»:ՀՔԾ և ՀՀ դատախազությունից ԳԱԼԱ-ի հեռախոսազանգերին չպատասխանեցին. ամենայն հավանականությամբ ՀՀ իրավապահների համար հանգստյան օր է:

Քրիստինա Մկրտչյան
http://www.galatv.am/news/view/shushan-petrosyan-police_0203.html

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...