4.01.2013

Վթար Նորատուս գյուղի շրջակայքում.կա զոհ

Posted by Միություն բլոգ on 10:43:00 with No comments
Վթար Նորատուս գյուղի շրջակայքում.կա զոհԱպրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության աշխատակիցները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում "ՎԱԶ-2106" մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` "1-03" ծառայության աշխատակիցները` վարորդ` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետև` Երևանի "Սրբ. Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:
http://www.ilur.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...