Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը Էջմիածնում չեն հանդիպել: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Պատարագի կեսից Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել Էջմիածնի Մայր տաճարից։
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ վերջ չմնաց պատարագին, «Ժառանգության» առաջնորդ ասաց. - «Լսեցինք Վեհափառի խոսքը, «Հայր մեր»-ն ասացինք, երեկ երեկոյան Ազատության հրապարակում ինձ այցելեց տեր Գրիգորը եւ ես հաղորդություն ստացա եւ խոստովանեցի»։
Հարցին՝ քանի որ այսօր Էջմիածնում չկայացավ իր հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, պատրա՞ստ է արդյոք այլ վայրում հանդիպել նրան, Հովհաննիսյանը արձագանքեց, թե այնպես չէ, որ ինչ-որ բան պետք է հաջողվեր՝ հաջողելու համար չէ, որ ինքը այստեղ է։
«Դուք գիտեք, որ ես ունեմ նամակ ուղարկած՝ շատ շոշափելի առաջարկներով, ինքը կարող է, թե եթե լուրջ է, որ ապրիլի 9-ին ունենանք քաղաքական համալիր լուծում եւ ազգային միասնություն, կարող է թե՛ բովանդակային պատասխան տալ այդ նամակին, իսկ եթե ինքը պատրաստ է, եթե ինքը ցանկանում է, առանց պատասխանելու իմ շոշափելի առաջարկներին, ցանկանում է նախաձեռնել հանդիպում, ես բաց եմ դրա առջեւ, ես պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «պարտադիր չէ՞, որ դա լինի Ազատության հրապարակում», «Ժառանգության» առաջնորդը արձագանքեց. - «Բայց ոչ էլ Բաղրամյան 26-ում [նախագահական նստավայրում]»։
http://www.ilur.am

0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий