4.01.2013

Գրիշա Աղախանյան. Ես չեմ մահացել

Posted by Միություն բլոգ on 10:56:00 with No comments
Օրերս տեղեկություն էր տարածվել, թե մահացել է հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գրիշան խնդրեց, որ իր համար չանհանգստանան, իր հետ ամեն ինչ կարգին է: Նա նաև շնորհակալություն հայտնեց իր բոլոր երկրպագուներին, ովքեր անհանգստացել և մտահոգվել են իր համար:Գրիշան փոխանցեց, որ վերջին օրերին ծանր կորուստ է ունեցել. մարտի 27-ին մահացել է մայրը: Այս պահին ավելին ասել չի ցանկանում, բայց շնորհակալ է ցավակցության և անկեղծ անհանգստության համար:Գրիշան ենթադրում է, որ իր մահվան մասին խոսակցությունները ծագել են այն բանից հետո, երբ «Պարիր, թե կարող ես-3» նախագծի շաբաթօրյա համերգից առաջ հանդիսատեսին հաղորդել են, որ մահացել է հաղորդավարի մայրը. կարելի է ենթադրել, որ ընդհանուր աղմուկի և իրարանցումի մեջ մարդիկ ուղղակի սխալ են հասկացել:Ինչևէ Գրիշան Հայաստանում է և մոտ օրերս կվերադառնա աշխատանքի, իսկ առայժմ խնդրեց փոխանցել, որ իր հետ ամեն բան կարգին է:
http://aysor.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...