Մի վաճառական երջանկության գաղտնիքն իմանալու համար որդուն ուղարկում է իմաստունի մոտ: Քառասուն օր պատանին քայլում է անապատով, մինչև որ սարի վրա տեսնում է մի հրաշալի ամրոց: Այնտեղ էլ ապրում էր նրա փնտրած իմաստունը:
Սպասածին հակառակ` ամրոցը բոլորովին էլ նման չէր առաքյալի մեկուսացված կացարանի: Մարդաշատ էր. վաճառականները ներսուդուրս էին անում, ոմանք անկյուններում կանգնած զրուցում էին, փոքր նվագախումբը նրբահունչ մեղեդիներ էր նվագում, իսկ սրահի կենտրոնում ճոխ սեղան էր բացված` լեցուն աշխարհի այդ շրջանին հատուկ հազվագյուտ ճաշատեսակներով: Իմաստունը զրուցում էր բոլոր հյուրերի հետ և պատանին ստիպված էր 2 ժամ սպասել`մինչև կհասներ իր հերթը: Վերջապես նա ուշադիր լսում է տղայի ցանկությունը, սակայն ասում է, որ հիմա ժամանակ չունի բացելու երջանկության գաղտնիքը: Թող պատանին զբոսնի ամրոցում և երկու ժամ հետո վերադառնա այդ նույն սրահը:
<<Ու նաև մի խնդրանք,-ասում է իմաստունը` պատանուն մեկնելով մի թեյի գդալ` մեջը 2 կաթիլ յուղ,-հետդ տար այս գդալը և տես` յուղը չթափես>>:
Պատանին աչքը գդալից չկտրելով` բարձրանում-իջնում է ամրոցի աստիճաններով ու 2 ժամ անց վերադառնում իմաստունի մոտ:
<<Հը, -հարցնում է իմաստունը,-քեզ դուր եկան իմ ճաշասրահի պարսկական գորգերը, պարտեզի ծառերն ու ծաղիկները, որոնք հմուտ վարպետները խնամել են ուղիղ 10 տարի: Դուր եկան իմ գրադարանի պապիրուսներն ու մագաղաթները>>:
Պատանին ամոթահար պատասխանում է, որ ինքը ոչ մի բան չի տեսել, քանի որ ամբողջ ուշադրությունը գամված է եղել այն 2 կաթիլ յուղին, որը նրան վստահել է տերը:
<<Ետ դարձիր ու տես իմ տան բոլոր հրաշալիքները,- ասում է իմաստունը:-Դու չես կարող վստահել մի մարդու որի տանն ու նիստուկացին ծանոթ չես>>:
Գդալը ձեռքին` պատանին կրկին քայլում է ապարանքի սրահներով ու միջանքներով: Այս անգամ նա այնքան էլ կաշկանդված չէր և կարողանում է դիտել արվեստի բոլոր այն հազվագյուտ նմուշները, որոնք կախված էին դահլիճների առաստաղներից ու պատերից:
<<Իսկ ուր է այն 2 կաթիլ յուղը, որը ես խնդրել էի չթափել>>,-հարցնում է իմաստունը: Եվ այստեղ պատանին տեսնում է որ թափել է յուղը:
<<Ահա դա էլ միակ խորհուրդն է, որ քեզ կարող եմ տալ, -ասում է իմաստունը:-Երջանկության գաղտնիքն այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհը և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած 2 կաթիլ յուղը>>:

0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий