<<Ամենափրկիչը>>
գտավ իր տեղը
Լոռու մարզի Արդվի գյուղը
հայտնի է իր հրաշքով, դա Սուրբ Հովհաննես Օձնեցու գերեզմանն է, որ գտնվում է իր իսկ կառուցած եկեղեցում, որտեղ
և ճգնել է կյանքի վերջին տարիներին:
2012 թվականի ամռանը արդվինցիները և տարածաշրջանի հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը եկեղեցու հարակից տարածքում գտնվող հին գերեզմանատնից գտել են 1003 թվականին թվագրվող <<Ամենափրկիչ>> տիպի խաչքար:
Խաչքարի վրա պատկերված է ավանդական` ծաղկած խաչ, խաչի վրա` Քրիստոս (սրա համար էլ կոչվում է Ամենափրկիչ), իսկ ներքևում` խաչի երկու կողմերին Սուրբ Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Ավետարանիչը: Խաչքարի վերևի մասուն փորագրված է. <<Սուրբ Խաչ Բարեխոսեա>>:
Բոլորս գիտենք. Հայաստանը
թանգարան է բաց երկնքի տակ և այն համալրվեց ևս մեկ թանգարանային նմուշով (արդեն
իսկ եղած հինգ <<Ամենափրկիչ խաչքարին>> ավելացավ ևս մեկը):
Մեզ մնում է միայն գիտակից լինենք եղած
մշակութային արժեքները պահպանելու կամ
դրանք գնահատելու հարցում:
Վահե-Դավիթ Խաչիկյան
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий