Հռոմեակաթոլիկական եկեղեցու կարդինալ Ժան Լուի Թորան հայտնվեց Սբ. Պետրոս տաճարի պաշտգամբին և արտաբերեց հանրահայտ լատիներեն "Habemus papam" (Մենք Պապ ունենք) արտահայտությունը` նշելով, որ նոր Հռոմի պապ է ընտրվել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Ժորժ Մարիո Բերգոլոն: Նոր Հռոմի պապը ընդունել է Ֆրանցիսկ I անունը: Գլխավոր կաթոլիկ տաճարի պատշգամբ դուրս է բերվել խաչ և նորընտիր պոնտիֆիկը հայտնվել է հավատացյալների առջև և արտաբերել է ավանդական "Urbi et Orbi" (Քաղաքին և աշխարհին) օրհնանքը: Նա կոչ է արել լռությամբ աղոթել միմյանց համար:
Հիշեցնենք, որ կոնկլավին մասնակցել են Կարդինալների կոլեգիայի 115 անդամներ: Կոնկլավի մասնակիցները երդվել են հետևել Universi Dominici Gregis առաքելական եկեղեցու սահմանադրությանը, ինչպես նաև գաղտնի պահել այն ամենը, ինչ կապված է Հռոմի պապի ընտրության հետ: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար կոնկլավի մասնակիցների ձայների 2/3-ը, այսինքն՝ ամենաքիչը 77 կոնկլավի մասնակիցների քվեն:
Տաթև Ֆռանգյան
http://www.galatv.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий