Այն, որ
կյանքում ոչինչ
իզուր ու
պատահական, անիմաստ
ու լինելու
համար չի
լինում միանշանակ է: Եվ այն,
որ ես,
դու, ընկերս
ու ընկերդ
ՀԱՅ ենք
ևս պատահական չէ: Խնդիրը նրանում
է, թե
ինչքանով է
մեզնից յուրաքանչյուրը գիտակցում իր հայ լինելու
կարևորությունը, ինչքանով
է պատրաստ
կրել հայ
լինելու պատասխանատվությունը:
ՀԱՅ լինելը
հեշտ չէ,
դա մենք
վաղուց գիտենք,
պատմությունն էլ
ոչ միայն
վկայում, այլև
աղաղակում է
այդ մասին,
բայց անկախ
բոլոր դժվարություններից ու
խոչընդոտներից մենք
եղել ենք, կանք ու կշարունակենք լինել նաև ապագայում: Բայց ապագան էլ
հենց հուզում
է ինձ
ու վստահ
եմ, որ
քեզ ևս,
որովհետև դու
էլ ՀԱՅ
ես:
Երբ հետ
հայացք եմ
նետում, տեսնում
եմ Տիգրան
Մեծին ու
Աշոտ Երկաթին,
Նժդեհին ու
Մոնթեին, Դրոին
ու Արաբոին,
Նարեկացուն, Թումանյանին, Խաչատրյանին ու Կոջոյանին…. Անթիվ, անհամար են
մեր մեծերը,
բայց որքան
էլ, որ
նրանք ու
նրանց գործերն
անմահ են
ու արդիական,
միևնույնն է,
նրանք անցյալ
են, պատմություն, իսկ անցյալից կարչելով
ապագա չես
կերտի, առաջ
չես ընթանա
ու մի
օր էլ,
գուցե, քո
մասին էլ չհիշեն:
Հպարտ եմ,
որ ՀԱՅ
եմ, հպարտ
եմ ազգիս
անցյալով, բայց
ցավոք ոչ
ներկայով: Փոխվել
են չափանիշները, արժեքներն ու հերոսները: Ազնիվներն այսօր վախկոտ
են թվում,
ներողամիտները` թույլ,
վստահողները` միամիտ:
Հանճարներ չունենք,
իսկ եթե
ունենք էլ,
ապա չենք
գնահատում, չենք
արժևորում: «Խենթերը»,
«վարդաններն» ու
«բեկերը» մնացել
են գրքերի
էջերում, իսկ
ներկայիս «հերոսները» հեռու են անգամ
հերոս կոչվելուց:
Ապագայի մասին
կլռեմ, ներկայիս
«հերոսների» հետ
շատ առաջ
չես գնա:
Սա չէր
մեր ու
մեր պապերի
կերտած ու
երազած ՀԱՅՆ
ու ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ո՞ւր կորան մեր
«նժդեհներն» ու
«դրոները»: Գուցե
նրանք ապրում
են իմ,
քո, ընկերոջս
ու ընկերոջդ
մեջ: Նրանց
արթացնելու բանալին
մեր ձեռքերում է:
Գայանե Թունյան
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий