3.13.2013

ԱՆՆԿԱՏ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Posted by Միություն բլոգ on 20:44:00 with No comments

Ծեր մի իմաստուն մի քանի աշակերտ ուներ: Այդ աշակերտներից մեկին իմաստունը հատկապես առանձնացնում էր մնացածներից, գովում էր նրան և օրինակ էր բերում մնացածների առջև: Մնացած աշակերտները մի օր հավաքվեցին և Ուսուցչին հարցրեցին, թե ինչու է նա այդպես գովում և բարձրացնում այդ աշակերտին իրենց առջև: Ուսուցիչը խոստացավ, որ հաջորդ օրը նրանք իրենք կհասկանան դա:
Հաջորդ առավոտյան ուսուցիչը աղավնիներով մի զամբյուղ բերեց իր հետ: Աշակերտներից յուրաքանչյուրին մեկական աղավնի տալով, նա հրահանգեց, որ աշակերներից յուրաքանչյուրը սպանի իր աղվանուն, բայց պայմանով, որ դա ոչ ոք չտեսնի: Աշակերտները ցրվեցին, որպեսզի կատարեն առաջադրանքը:
Կեսօրին բոլոր աշակերտները, բացի այն մեկից՝ լավագույնից, վերադարձան և Ուսուցչին պատմեցին, թե ինչպես են գործը կատարել: Նրանք բոլորը ծածուկ տեղեր էին գտել, որպեսզի ոչ ոք չտեսնի, և այնտեղ կյանքից զրկել էին իրենց թռչուններին:
Լավագույն աշակերտը վերադարձավ միայն երեկոյան: Նա կենդանի աղավնուն հետ էր բերել.
_ Ուսուցիչ,_ ասաց նա,_ ես չեմ կատարել քո հանձնարարությունը:
_ Ինչո՞ւ,_ հարցրեց Ուսուցիչը:
_ Որովհետև բոլոր ծածուկ և ամայի տեղերում, այնուամենայնիվ, մի մարդ մշտապես հետևում ու տեսնում էր, թե ինչ է կատարվում:
_ Եվ ո՞վ էր այդ մարդը,_ հարցրեց Ուսուցիչը:
_ Ես ինքս, Ուսուցիչ:
Եվ այդ ժամանակ մնացած աշակերտները հասկացան իրենց սխալը և ամաչեցին:
Եթե դու ինչ-որ վատ կամ ամոթալի գործողություն ես պատրաստվում կատարել, ապա մի մխիթարվիր նրանով, որ դա ոչ ոք չի տեսնում: Հիշիր, որ մեկ մարդ մշտապես ներկա է և ամեն ինչ տեսնում է: Եվ այդ մարդը դու ես:
“Ամոթալի ոչինչ մի' արա ոչ մարդկանց ներկայությամբ, ոչ էլ` ծածուկ: Քո առաջին օրենքը պետք է լինի քո հարգանքը քո նկատմամբ”:
Պյութագորաս

"Ինչ լույս ունի մարդը"
Հրաչյա Ամիրյան

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...