Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջից տեղադրեց մի հայտարարություն, որտեղ նախարարը պարզաբանում է, թե ինչու են երկարացվել գարնանային արձակուրդները:
<<Քանի որ հարցերը շատ են, փորձեմ խմբավորված պատասխանել:
1. Լրացուցիչ արձակուրդին բաց թողնված կրթական բովանդակությունը պետք է լրացվի կամ շաբաթ օրերին, կամ լրացուցիչ ժամերին:
2. Մասնավոր դպրոցները իրենք են որոշում երկարացնելու հարցը: Ճշտեք ձեր դպրոցի տնօրինությունից:
3. Բոլոր պետական դպրոցներ նշանակում է ավագները ներառյալ:
4. Առաջին դասարանցիների ժամանակացույցը չի փոխվում: Նրանք կգնան դասի ապրիլի 1-ից:
Առողջություն եմ մաղթում բոլորին>>:
Վահե-Դավիթ Խաչիկյան
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий