Ադրբեջանցի հռչակավոր գրող Ակրամ Այլիսին
հետապնդվում է այսպես կոչված ‹‹հայամետ›› գրքեր հեղինակելու համար: Ադրբեջանում անգամ
տեղի են ունեցել ‹‹հակաայլիսյան›› ցույցեր: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվել են,
քանի որ ներկայացնում են ողջ ճշմարտությունը Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության
շուրջ:
Ճշմարտությունը բարձրաձայնող գրողը զրկվել
է իր բոլոր գրական մրցանակներից, իսկ նրա բարձրացտիճան ‹‹ընկերները›› 13.000 դոլլար
պարգևատրում են խոստացել նրան, ով կկտրի Այլիսի ականջը: Չնայած այս ամենին, 75-ամյա
Այլիսը չի զղջում, որ գրել և հրատարակել է իր ‹‹Քարե երազանքներ›› գիրքը:
Գիրքը ցնցել էր ադրբեջանցիներից շատերին:
Շատերն անգամ կարծում են, որ այն կարող է հիմք հանդիսանալ վաղեմի թշնամի երկրների միջև
նոր, առողջ հարաբերությունների հաստատման համար:
‹‹Ես գիտեի, թե ինչ եմ գրում: Շատերն ասում են, թե
ես նսեմացնում եմ մեր ազգը, ես հակված եմ մտածել հակառակը, գիրքն անգամ բարձրացնում
է մեր ազգի անունը››, - ասել է Այլիսը BBC-ի թղթակցի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ:
‹‹Նման արձագանքն անսպասելի չէր, բայց
ես երբեք չեմ մտածել սպառնալիքների մասին, անգամ չէի կարող ենթադրել, որ գիրքս կարող
են այրել: Մեր ժողովրդի նման պահվածքը պարզապես անընդունելի է: Գիրքն այրող երկիրը
հարգանքի արժանանալ չի կարող››, - հավելել է Այլիսը:
Գիրքը ներկայացնում է հայ-ադրբեջանական
հակամարտությունը 20-րդ դարում, ինչպես նաև պատմում մանրամասնություններ ադրբեջանցիների
կողմից իրականացված հայերի մեծածավալ ջարդերի մասին` արտացոլելով ջարդերի սարսափն հայկական
տեսանկյունից:
Գայանե Թունյան
Աղբյուրը` http://www.bbc.co.uk
Գայանե Թունյան
Աղբյուրը` http://www.bbc.co.uk
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий