3.03.2013

Լոռի 20-ամյա բնակչուհին իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել երիտասարդի հետ եւ նրան մեղադրել բռնաբարության մեջ
Լոռու մարզի բնակչուհի 20-ամյա Ա. Մ,-ն իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել  երիտասարդի հետ, սակայն հարեւանների ասեկոսեներից խուսափելու համար ոստիկանությունում ասել է, թե Արամայիս  Ավագյանը դանակի գործադրման սպառնալիքով իրեն բռնաբարել է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
20-ամյա Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում իր կամքով սեռական հարաբերության մեջ է մտել Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա գյուղի բնակիչ Արամայիս Անդրանիկի Ավագյանի հետ: Սակայն մտավախություն ունենալով, որ նշված հարաբերության մասին կարող են տեղեկանալ համագյուղացիները, հետագա ասեկոսեներից խուսափելու համար, գիտակցելով, որ տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 07.00-ին, ոստիկանութան Տաշիրի բաժնում հաղորդում է տվել Ա. Ավագյանի կողմից դանակի գործադրման սպառնալիքով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ՝ կատարելով սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Քրեական գործ է հարուցվել 333 հոդվածի  2 –րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը վարույթ է ստացվել փետրվարի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

news.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...