3.07.2013

Վանաձորի քաղաքապետարանն արձագանքել է lorinews.com կայքում տպագրված Խնձորուտ գետի ներկա վիճակն ու պատկան մարմինների անտարբերությունը. ֆոտո վերնագրով հրապարակմանը:


Չնայած բազմաթիվ զգուշացումներին և անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքներին, Խնձորուտ գետի հարակից բնակելի շենքերի և տների բնակիչները շարունակում են կենցաղային աղբը աղբարկղերի մեջ լցնելու փոխարեն լցնել գետի մեջ: Խնդիրը տասնամյակների պատմութուն ունի և ամեն տարի քաղաքային իշխանությունները կանգնում են անբարեխիղճ քաղաքացիների ոչ օրինական և ոչ պատշաճ աղբաթափման հետևանքով առաջացած բնապահպանական լուրջ խնդրի առաջ:
Անկախ այն բանից, որ բնապահպանական խնդիրն առաջացել է ոչ քաղաքային իշխանությունների մեղքով, քաղաքապետարանը տեղյակ է խնդրին և կարող է լուծում տալ միայն իր իրավասությունների շրջանակներում: Առաջիկայում Վանաձորի քաղաքապետարանում կիրականացվի <Գետերի հուների մաքրման աշխատանքներ> ծառայության գնման մրցույթ, որի ընթացքում հաղթող ճանաչված կազմակերպությունը քաղաքի բյուջեից ֆինանսավորմամբ կմաքրի ոչ միայն գետերի հունը, այլ նաև կուտակված աղբը:
Սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է, որ Խնձորուտ գետի հարևանությամբ բնակվող ազգաբնակչությունը քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորի և կենցաղային աղբը թափի սահմանված վայրերում՝ գետի հունի անմիջական հարևանությամբ տեղադրված աբարկղերում:

Վանաձորի քաղաքապետարան











lorinews.com

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...