Լի զայրույթով և կսկիծով՝ աշխարհի ողջ մարդկությանը տեղեկացնում ենք՝ Սիրիայում քրիստոնյա աղջիկների բռնաբարության մասին լուրեր դժբախտաբար ճիշտ են. դա արվում է Ալլահի անունը երեք անգամ արտասանելով (Ալլահը մեծ է): Այս մասին ասված է «Հալէպահայութիւն-Halebahayotion» Facebook-յան էջում:
«Մենք հաստատում ենք լուրերը, սակայն չգիտենք տուժածների իրական թիվը: Մենք չենք ուզում թշնամություն սերմանել, սպանություններ հրահրել: Պատմությունը մեզ հիշեցնում է Մերձավոր Արևելքում կոտորված հարյուր հազարավոր քրիստոնյաների: Նրանք 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից մորթվել են մեր երկրում: Պատմությունը կրկնվեց Իրաքում, իսկ աշխարհը մինչև հիմա լուռ է: Այժմ այդ ամենը կրկվում է Շեյխ Մակսուդում՝ Հապելին մոտ գտնվող արվարձանային քաղաքում:

Ոճրագործը նույնն է, նրա ատելությունը նույնն է, սակայն զոհն այլևս չի լռելու: Տուժողն այսօր քայլեր է ձեռնարկելու և կտրելու հանցագործի ոչ միայն ձեռքը, այլև գլուխը: Այսօր պատմությունը ստիպված է փոխել իր ընթացքը: Շատ երկրներ լռել են 1915 թվականին, քանի որ նույն ոճրագործը կոտորել է 1.5 միլիոն հայի: Այսօր այդ նույն երկրները շարունակում են լուռ մնալ և ոչ մի գործողություն չեն իրականացնում:
Նրանք ձևանում են ազատության ջատագովներ, կոչ են անում լինել եղբայրասեր, պնդում են որ խաղաղասեր են, ներողամիտ և իրենց իրավունքները պաշտպանելու համար ջիհադի կոչ են անում….ո՞ր իրավունքի, կանանց բռնաբարելո՞ւ կամ Ալլահի անունը տալո՞վ բռնաբարելու:
Այժմ մեր խոսքն ուղղելով Շեյխ Մակսուդում գտնվող զինվորական հրամանատարությանը՝ պահանջում ենք, որ բոլոր հանցագործները իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկվեն և կրեն իրենց օրինական պատիժը: Եթե այս հանցագործները չպատժվեն, ապա մենք՝ քրիստոնյաներս, մուսուլմաններս, դրուզներս, հայերս, քրդերս՝ որպես Սիրիայի զավակներ, առանց որևէ կրոնական խտրականության կամ ռասիզմի, սեփական քայլերն ենք ձեռնարկելու: Մենք չենք սպասելու բանակի սպաներին կամ մեկ այլ ուրիշներին: Մենք ինքներս կպաշտպանենք մեր իրավունքները, պատիվը և առաքինությունը:
Այս նամակի նպատակը կրոնական թշնամանք հրահրելը չէ, և վարչակարգի կամ ընդդիմության հնարքը չէ: Ե՛վ վարչակարգի, և՛ ընդդիմության ուժերը խաղում են իրենց կեղտոտ խաղերը:
Սա Սիրիայի քաղաքացիների նամակն է»,- գրված է հաղորդագրության մեջ:
http://aysor.am

0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий