3.01.2013

Խոկում 01.03.2013

Posted by Միություն բլոգ on 21:29:00 with No comments

 <<Նրանք, որ Աստծուն են նայում և Նրան մոտենում, Նրա գեղեցկությունն են առնում իրենց վրա, ինպես որ պատրույգը ճրագին մոտենալով` նույն լույսն է դառնում>>,-ասում է Սբ Գր. Նարկեացին: Արարչի և արարածի միջև հոգեկան ամուր, անքակտելի կապը թերևս ամենաբարձրն ու կատարյալն է, որին մարդ արարածը կարող է հասնել իր երկրային կյանքի ընթացքում: Այդ ճանապարհին մեծագույն ուղեկիցներն աղոթքներն են, որոնք, ինչպես ասում են Սբ Հայրերը, բարձրացնում են մարդկանց առ Աստված և Աստծուն խոնարեցնում դեպի մարդիկ: <<Արթուն եղեք և աղոթք արեք>>, -ասում է Տերը: Արթուն լինենք և աղոթք անենք և հետևենք Նրա պատվիրաններին, քանզի ճշմարիտ քրիստոնյան պետք է ոչ միայն խոսքով լինի քրիստոնյա, այլև վարքով և գործերով:
Այս քառասունութօրյա պահքը ճիշտ ժամանակահատվածն է իսկական քննողի պես նայելու մեր հոգուց ներս, գնահատելու մեզ և մեր հոգևոր կյանքը:
Այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ մինչև մարտի 31-ը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանի, Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, կկազմակերպվի խոկման արարողություն: Հերթական խոկման արարողությունը տեղի ունեցավ մարտի 1-ին: Ներկաները մասնակցեցին հանգստյան և խաղաղական ժամերգություններին, որից հետո քարոզխոսությամբ հանդես եկավ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Վերջինս խոսեց Մեծ Պահքի 3-րդ` <<Անառակի>> կիրակիի խորհրդի շուրջ:
Այս խոկման արարողությունները կլինեն շարունակական և յուրաքանչյուրը կկրի Մեծ Պահքի այդ շաբաթվա խորհուրդը: 
Էմմա Գրիգորյան
Լուսանկարները` Մխիթար Սերոբյանի












0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...