Փետրվարի 18-ի ընտրություններից հետո Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն քաղաքի բնակիչներին անվանեց անգիտակից: Իրականում արդյոք գիտակցե՞լ է ինքը` քաղաքապետը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում անգիտակից լինելը, հավանաբար, դժար է ասել:
Ստորեւ ներկայացնում ենք Վանաձորի քաղաքապետի կողմից արված կամ նրան վերագրվող 10 «լավագույն» եւ խիստ «գիտակից» արտահայտությունները, որոնք արդեն դարձել են անեկտոդ եւ ժողովրդի մեջ, բնականաբար, բացի ծիծաղից ու հրճանքից, այլ բան չեն առաջացնում: Որեւէ բան ճշգրտորեն չվերարտադրելու համար` նախապես ներողություն:
1. Մի օր քաղաքապետ Ս. Դարբինյանը մտնում է քաղաքապետարան, շենքի պահակը մուտքի մոտ դիմավորում է նրան եւ ասում. «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Նա գլուխը թափահարում է եւ բարձրանում իր աշխատասենյակ: Քիչ անց ներս է մտնում փոխքաղաքապետը եւ կրկնում նույն արտահայտությունը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Քաղաքապետը պատասխանում է. «Գիտեմ, պահակը նոր զեկուցեց»:
2. Մի անգամ քաղաքապետի աշխատասենյակում մարդիկ են նստած լինում, այդ պահին մտնում է քարտուղարուհին եւ ասում. «Պարոն Դարբինյան, ֆաքս է եկել»: Դարբինյանը պատասխանում է. «Հա՛, կոֆե-մոֆե տվեք, զբաղացրեք, մինչեւ կազատվեմ»:
3. Քաղաքապետն իր տիկնոջ հետ գնում է Փարիզ: Էյֆելյան աշտարակը տեսնում է, կանգնում է, կնոջն ասում է. «Կնի՛կ, տե՛ս, «տոչնի՚ իմ բրիլոկիցա»:
4. Դարբինյանը մտնում է քաղաքապետարան ու ասում է. «Բերեք էս քաղաքապետարանի պարկետը հանել տանք ու ասֆալտ գցենք, որ մարդիկ սոտ չտան»:
5. Քաղաքապետը Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչների հետ ռեստորանում նստած է լինում, խոզի մեջքի մասի մսից բերում են, Դարբինյանն էլ, միանագամից մեկ երկու ռուսերեն բառ գործածելով, ասում է. «Եշծե, սուկի, եշծե», չիմանալով, թե ռուսերեն «սուկի» բառը ինչ է նշանակում:
6. Վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սամվել Դարբինյանը բողոքում է, որ թեկնածուների մեջ, ըստ իրեն, ոչ մի նորմալ թեկանածու չկա ու դրան ի հավելում` ասում. «Ժողովո՛ւրդ, էդ սաղ քիչ չէ, հմիկ էլ իմացաք, որ Պարույր Սեւակին խփեցին, էէէէէ՜, ասում եմ Սեւակին, Պարույր Հայրիկյանի հետ եմ»:
7. Ընտրությունների հետ կապված` մեկ այլ թաղամասում ասում է. «Գիտեք ինչի՞ համար եմ ասում Սերժ Սարգսյանին ընտրեք, որովհետեւ ինքը շատ մեծ շրջապատ ունի, շատ հարցեր կարա լուծի»:
8. Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Դարբինյանն իր խոսքում ասում է. «ժողովու՛րդ ջան, լավ կլնի, որ ինձ ընտրեք, որովհետեւ, ոնց են ասում` ձեր տեսած գելը ձեզ ուտի. ես արդեն կերել կշտացել եմ, էն նոր եկողը սոված ա լինելու»:
9. Քաղաքապետը մի օր Գարիբալդիի մասին խոսելիս, նրա անունը ճիշտ չիմանալով, ասում է. «Բարիգալդի»:
10. Մի օր քաղաքապետին հարցնում են` ինչ լեզու գիտես, ասում է. «Եզան լեզու»:
Լուսինե Ավագյան
http://www.asparez.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий