3.17.2013

Երեկ՝ մարտի 16-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարար վարչության, Գավառի հշեջ-փրկարարական ջոկատի և Նորատուս գյուղի բնակիչներով ժամը 20:00-ից գյուղին հարակից անտառում և անտառի տարածքով հոսող Գավառա գետում որոնողական աշխատանքներ են կատարում: 

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ 22-ամյա Կարեն Կարապետյանը, ով Բժշկական համալսարանի ուսանող է, որսորդական հրացանով դուրս է եկել տանից և, ըստ տեղեկությունների, եկել է նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չեն ունեցել նրա մասին, սկսել են փրկարարների, ոստիկանների և ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները: 

Տեղում են Ոստիկանության Գավառի բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Փրկարարների հետ են նաև Սևանի հատուկ ջրափրկարարները, ովքեր մի քանի կմ գետի մեջ որոնողական աշխատանքներ են կատարել և շարունակում են դեռ կատարել: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է: 

Փրկարարները ոստիկաների և Նորատուսի գյուղացիների հետ բաժանվել են 5-6 խմբի և մոտ 40 հեկտար տարածք խումբ-խումբ «սանրում» են: 

Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետի ահազանգով ժամանում են նաև Արտակարագ իրավիճակների նախարարության կինոլոգները:





http://www.slaq.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...