3.03.2013

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելու է ՍԴ

Posted by Միություն բլոգ on 23:02:00 with No comments

Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...