Երբեք կուսակցական չեմ եղել....
Պիոներ դարձա ինձնից անկախ, դա էր ժամանակի թելադրանքը: Որևէ վատ հիշողություն չունեմ դրա հետ կապված, սակայն, երբ բավականաչափ մեծացա, արդեն բարձր դասարններում համադասարանցիներս բոլորը կոմերիտական դարձան, բացի ինձնից: Հետո ուսանողական տարիներ..... Ընկերներիս մեծ մասը կոմերիտական էին, բայց ես' ոչ:Առաջարկներ լինում էին, սակայն իմ մտքով չէր անցնում ընդունվել, քանի որ ինչ որ ոչ իրական, կեղծ բան էի զգում դրա մեջ: Ու դա ինձ պետք չէր: Բայց այնպես պատահեց, որ նախավերջին կուրսում հազիվ ծնողներիս համոզեցի շինջոկատ գնալ: Դա իմ երազանքն էր: Գնալ հեռու, երիտասարդական խմբով, և աշխատել: Դրա մեջ և ռոմանտիկա կար և արկածային կյանք: Երբ դիմեցի, որպեսզի ներգրավվեմ մեկնելու պատրաստ խմբում, ինձ մերժեցին, քանի որ կոմերիտական չէի: Ստիպված դարձա կոմերիտական:
Անցան տարիներ: Աշխատում էի կուսքաղկոմում, սակայն կուսակցական չէի, և այդպես էլ չդարձա: Երբ եկավ 88-ը ամեն օր աշխատանքից հետո քայլում էի դեպի հրապարակ և մասնակցում հանրահավաքներին և երթերին: Երբեք չէի թաքցնում իմ այնտեղ լինելը, վախենալու բան չունեի: Երբ երկիրը անցավ բազմակուսակցական համակարգի, շատ էի ուրախացել: Կարծում էի, որ միակուսակցականությունը խեղդում էր մարդկանց խոսքի և մտքի ազատությունը: Ինձ թվում էր, թե այդ միօրինակ մտածելակերպից և ապրելակերպից, երբ կաղապարված էր ամեն ինչ մեր շուրջը, կկարողանայինք ձերբազատվել և բազմակարծությունը ավելի հետաքրքիր կդարձներ մեր կյանքը, ավելի բազմաբովանդակ և ամենակարևորը թռիչքային զարգացում տեղի կունենար մեր մտածելակերպի և կյանքի մեջ:
Սակայն, կուսակցությունները սնկի պես աճեցին որևէ դրական փոփոխություն չառաջացնելով: Որքան դրանք շատացան, այնքան մեր կյանքը դժոխքի վերածվեց: Որքան դրանք սկսեցին իրար հոշոտել, այնքան անհանդուրժող դարձանք մենք մեկս մյուսի նկատմամբ: Ամեն կուսակցություն իր երեվից սկսեց քարշ տալ ժողովրդի մի հատված: Եվ այդպես մենք պառակտվեցինք, և փշուր-փշուր եղանք: Ազգը պառակտվեց: Բաժանվեց մասերի:
Հիմա ինձ հարց եմ տալիս, թե ես ինչու երբեք որևէ կուսակցության չանդամագրվեցի? Ու գիտեմ պատասխանը: Ցանկացած կուսակցություն բռնանում է իր անդամների կամքին, այն չի ներում իր անդամի մտքի թռիչքը, կուսակցականը պարտավոր է խստորեն ընդունել և հետեվել իր կուսակցության առաջ քաշած դրույթներին, հակառակ դեպքում, նրան վտարում են, նա դառնում է սպիտակ ագռավ: Մինչդեռ նրանք, ովքեր ծնվել են թռիչքի համար, չեն կարող սողալ: ԵՍ ԱՅՍՕՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԸ ՊԱՏԱՆԴ ՉԷ ԵՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՐ ՄՏՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԾԻՔԸ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԸ ՍՏԻՊՎԱԾ ՉԷ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՆ ԴԱՏԻ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, սակայն ես նաև հասկանում եմ, որ սա միայն երազանք է:
Կորչեն կուսակցությունները, եթե նրանք պառակտում են մեզ: Կեցցե առողջ հասարակությունը!!!!!!!!!!!!

Սյուզան Սիմոնյանի գրառում facebook.com կայքում
http://asekose.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий