"Ստանալ 58,64 տոկոս ընտրություններում, որը մեզ համար ուներ սկզբունքային նշանակություն և մի երկրում, որտեղ կան հազարավոր պրոբլեմներ, որտեղ շարունակվում է արտագաղթը, որի բնակչության 1/3-ը աղքատ է, կարծում եմ՝ մեծ պատիվ է մի իշխանության համար, որի ներկայացուցիչն առաջադրվել էր":
Փաստորեն 58,64 տոկոս ապահովելը ՀՀ նախագահի համար"պրինցիպի" հարց էր` ուզած չափով "խփած լինելու": Եվ մեծացող արտագաղթի ու բնակչության 1/3-ը աղքատ լինելու պայմաններումնման ներկայանալի տոկոսներով հաղթելը ոչ թե անպատվություն, այլ պատիվ էր իշխանության թեկնածուի համար: Նման իրավիճակում թվում է ազնիվը, այսինքն` "պատիվը" հրաժարական տալը կամ գոնե ընտրություններին չառաջադրվելը պիտի լիներ:
"Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ: Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է: Այսինքն, գրեթե երեք անգամ ավելի, քան հանրապետության միջինն է: Քաջարանում գրեթե բոլորն աշխատանք ունեն: Քաջարանում շատ չեն քանդված փողոցները: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ: Ուրեմն, այստեղ էլ այլ խնդիրներ կան":
Չվիճարկելով միջին աշխատավարձի նշված չափը, ինչն ինքնին վիճարկելի է, անենք մեկ այլ հարցադրում: Գուցե նախագահի նշած այլ խնդիրներից մեկն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատիգործունեության հետևանքով Քաջարանի աղետալի էկոլոգիականվիճա՞կն է: Գուցե քաջարանցին մտահոգ է, որ չափազանց թանկ` իր և իր զավակների կյանքի և առողջության գնո՞վ է ներգրավվել գոյության պահպանման այդ գործարքին:
"Ես մեծ ջանքեր եմ գործադրել իմ ամենամերձավոր մարդկանց՝ նկատի ունեմ քաղաքականության մեջ, բացատրելու, որ այդպես չի կարող լինել, անհնար է, մի սպասեք 70-80 տոկոսի: Նորմալ երկրում չի կարող այդպիսի տոկոս լինել: Չի կարող: Ցավոք, Հայաստանում բողոքավոր են և՛ աղքատները, և՛ ունևորները: Հայաստանում բողոքավոր է ընդդիմությունը, բողոքավոր է իշխանությունը: Բոլորը բողոքում են":
Եթե բոլորը բողոքավոր են, արդյո՞ք դա չի նշանակում, որ միայն սոցիալական անարդարության վեկտորը չէ մեզանում թեքված, այլև` ամեն տեսակի արդարության: Հակառակ դեպքում` երկրի 1-ին դեմքի անունից սա ազգի ընդհանուր պաթոլոգիկ վիճակի մասին լուրջ հայտարարություն կարելի է դիտարկել:
"Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել":
Եթե մի պահ վերանանք, թե նախագահը ում է հարցերն ուղղել, առաջին հայացքից տպավորություն կունենանք, որ նա լավագույն դեպքում երեխայի հետ է խոսում, իսկ վատագույն դեպքում էլ` ինչ-որ"դաունի":
"2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով: Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են":
Փաստորեն այն, ինչ անզեն աչքով իսկ տեսանելի է, այսինքն` որ մեզանում գնաճն է գերազանցել միջին աշխատավարձի աճին և ոչ հակառակը, մասնագիտական աճպարարության շնորհիվ կարող է գլխիվայր շրջվել և նկարված թվերի միջոցով հրամցվել որպես պաշտոնական տվյալներ, որոնք այդպիսին հռչակվելուց հետո այլևս ենթակա չեն վիճարկման: Դե որ եվրոպաների համեմատ Հայաստանում վիճակն այդքան բարվոք է, ինչպես թվեր վկայակոչելով հավաստիացնում է նախագահը, ինչի՞ եվրոպաներից Հայաստան չեն գալիս, այլ ճիշտ հակառակն է:
"Ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք":
Եթե ֆիզիկական ապահովության և անվտանգության խնդիր ենք մենք չճանաչելով լուծում, այդ դեպքում ես հետևյալ "կոնտր"հարցադրումները կանեի: Ի՞նչ տվեց մեզ ՀՀ անկախության հռչակումը: Արդյո՞ք այն բարելավեց Հայաստանի քաղաքացիների կյանքը, արդյո՞ք դրանից Հայաստանն ու իր զինվորի կյանքն ավելի անվտանգ դարձան: Բարձրացա՞վ դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը: Դարձա՞նք դրանով միջազգային հանրության լիիրավ ևպատասխանատու անդամ: Բայց որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ն չճանաչելու գնով ներդրումների և վարկային միջոցների հոսքն ապահովվեց, դա էլ այլ հարց է:
"Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք":
Когда приедет Наталья, я свое мужское слово скажу.
"Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն":
Փաստորեն չեն պարտադրում, որովհետև դեռևս ցանկություն չունենՀայաստանին ներգրավելու: Ու երբ ունենան այդ ցանկությունը…
"Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի":
Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ:
"Ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական որևէ գործարար չի գալու. նրանք գործարար չեն, բայց իրականության մեջ, այո, զբաղվող: Ինչու չէի կարող ասել, որովհետև ինձ ճանաչողները շատ լավ գիտեն` ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դա ծայրահեղ անհրաժեշտությունը չի, այլ այնպես, ինչպես հիմա ասացիր` խնդրանքով, հորդորով":
-Փաստորեն ՀՀ նախագահի սրտի ուզածն է` օրենքը պարտադրե՞լ, խնդրե՞լ, թե՞ հորդորել: Եթե օրենքով գործարարն իրավունք չունի պատգամավոր դառնալու, էդ ո՞նց ես ախր կամ պարտադրում, կամ խնդրում, կամ հորդորում: Կամ էլ թե չէ` կեղծ բժշկի թուղթ ներկայացնում առ այն, որ հիվանդ ես (իմա`գործարար չես), բայց չես (իմա` գործարար ես):
"Ապագայում մենք ավելի ենք բյուրեղանալու: Ապագայում, նորից եմ ասում, գոնե խորհրդարանում մենք չենք ունենալու մարդ, ում ժողովուրդը կամ լրատվամիջոցները, նույնիսկ եթե իրականության մեջ նրանք այդպիսին չեն, անվանի օլիգարխ":
Բյուրեղացման հրաշալի սահմանում: Այսինքն` կատուն մութ սենյակում չէ, բայց ասում են, թե` է, բայց մենք այնպես ենք անելու, որ չլինի ու չասեն, թե` է: Սոփեստների դպրոցը կերազեր այսպիսի գլուխկոտրուկ առաջադրել:
"Ով չի հասկանում, որ Հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է: Ով չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել: Բայց չեմ ուզում դա անել, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա":
Այո, դժբախտաբար հասկանում ենք, որ մեր օրենքի առաջ բոլորը հավասար են դե յուրե, բայց դե ֆակտո` նախագահն է ամենամեծհնարավորությունն ունեցող մարդը:
"Լավ, վերցրինք և ուժով 10 հոգու վտարեցինք: Կարող է 1000, 5000 հոգի ծափ տան, հասարակությունը ավելի համերա՞շխ է դառնալու: Բայց մեր նպատակը, թիվ մեկ նպատակը պետք է լինի հասարակության համերաշխությունը, չէ՞: Ես այդպես եմ կարծում: Ես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ այս հասարակությունը լինի համերաշխ:"
Հասարակության համերաշխության հետաքրքիր մոդել է առաջարկում դանդաղ շտապող պարոն նախագահը: Փաստորեն հասել ենք երկնային դրախտին, որտեղ, ըստ Հովհաննեսի մարգարեության, գառն ու ուլը միասին արածում են: Բայց մենք երկնքում չենք, իսկ երկրի վրա սոցիալական համերաշխություն կառուցվում է միայն սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա:
"Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասելու է, վատ առումով չեմ ասում: Ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռևս շատ տևական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով միայն ավելանալու է":
Այո, գրեթե մարգարեական ճշմարտություններ է հնչեցնում պարոն նախագահը, դե ոչ էն մտքով, ինչ մտքով որ իրականում է: Բայց եթե այսպես գնա, ոչ միայն դժգոհողների թիվը կավելանա, այլև թագավորելու խնդիր կառաջանա, երբ դանդաղ աճապարող թագավորի ղեկավարած մարդկանցից դատարկված երկրում ոչ միայն չի մնա մեկը, որ ասի` թագավորը մերկ է, այլև` ոչ մեկը: Եվ թագավորը արդեն կարևոր չէ թագավորական իր նստավայրի՞ց, թե՞ ասենք Ազատության հրապարակից կաղաղակի. "Ես ավերակացս ո՞նց թագավորեմ":
http://www.report.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий