Ադրբեջանցի երիտասարդները որոշել են ոտքով անզեն երթ կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ. գրում է haqiin.az-ը: Նրանք մտադիր են շարժվել դեպի Աղդամ (այժմ' Ակնա):
Նախաձեռնության երիտասարդ ակտիվիստներն Facebook սոցիալական ցանցի իրենց էջում գրել են. «Որքան մենք շարունակենք սպասել, այնքան ավելի շատ կկորցնենք Ղարաբաղը: 20 տարվա ընթացքում չլուծված խնդիրը մենք ինքներս կլուծենք: Ո՛չ միջազգային ուժերը, ո՛չ գործող իշխանությունները չեն մեղադրի մեզ դրա համար: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք տուն ենք վերադառնում: Ղարաբաղի հանդեպ սերը մենք գործով ենք ապացուցում: Ոտքով և առանց զենքի: Որքան մենք շատ լինենք, այնքան քիչ արգելքներ կհանդիպեն մեր ճանապարհին: Մենք աշխարհին կապացուցենք, որ մենք իրավացի ենք»,-ասված է սոցցանցում տարածված հայտարարության մեջ:
Նախաձեռնության կազմակերպիչները կոչ են անում մայիսի 8-ին հավաքվել Աղդամի շրջան տանող ճանապարհի մուտքի մոտ:
http://topnews.mediamall.am/?id=20343
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий