3.19.2013


Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ: 66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում գոտեմարտեց թուրք Յակուպ Գորի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց երկու մրցափուլ: Յուրաքանչյուրն ավարտվեց 1:0 հաշվով Դավիթ Սաֆարյանի օգտին: Այս մասին հայտնում է sport.news.am-ը:
Բրոնզե մեդալները նվաճեցին բելառուս Ալեքսանդր Կոնտոեւը եւ ռուսաստանցի Իլյաս Բեկբուլատովը:
Հիշեցնենք, որ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչում:
http://sport.mediamall.am/?id=20331

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...