3.03.2013


Վենեսուելայի փոխնախագահն ասել է, թե նախագահ Ուգո Չավեզն այժմ ծանր պայքար է մղում իր կյանքի համար՝ Կարակասի զինվորական հիվանդանոցում քաղցկեղի դեմ քիմիաթերապիայի բուժումներ ստանալով։ Փոխնախագահ Նիքոլաս Մադուրոն առաջին անգամ է հայտարարում, որ Կուբայում դեկտեմբեր ամսին չորրորդ վիրահատությունից հետո Չավեսը ստանում է քիմիաթերապեւտիկ բուժումներ։ ՝՝Բուժման գործընթացը շատ դժվար է, սակայն Չավեսն ավելի ուժեղ է, քան բուժման դժվարությունները՛՛, հայտարարել է փոխնախագահը՝ ավելացնելով, թե նախագահի տրամադրությունը բարձր է։ 
Քաղաքական ընդդիմադիր գործիչները մեղադրում են կառավարությանը՝ նախագահ Չավեզի առողջական իրավիճակի մասին ստելու մեջ։ Որոշ գործիչներ նույնիսկ կարծում են, թե Չավեզն արդեն կարող է մահացած լինել։
Քաղցկեղի տարածման նշաններ Չավեզի մոտ հայտնաբերվեցին հոկտեմբեր ամսին, նախագահական ընտրություններում սոցիալիստ առաջնորդի հաղթանակից հետո։ Չավեզն այն ժամանակ Մադուրոյին նշանակեց իր հետնորդ, եթե ինքը չկարողանար շարունակել իր պարտականությունների իրագործումը։ 

58-ամյա Չավեզը նախագահական երդումով հանդես պիտի գար հունվարի 1Օ-ին, սակայն Կուբայում բուժումները կիսատ չթողնելու պատճառաբանությամբ երկրի Գերագույն դատարանը որոշում կայացրեց պաշտոնամուտի արարողությունն անժամկետ երկարաձգելու մասին, որոշում, որն արժանանում է ընդդիմության սուր քննադատությանը։

http://www.amerikayidzayn.com/

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...