Վանաձորում, մարտի 5-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 22:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու տներից մեկի չբնակեցված սենյակում առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ազատ Հ.-ի դին: Ինքնասպանություն գործած տղամարդու գրպանում հայտնաբերվել է երկտող, որի մեջ գրված է եղել. «Գրում եմ այս տողերը, որ իմանաք. ես հանցագործ չեմ եւ գող չեմ, բայց չգիտեմ թե ինչու ինձնով հետաքրքրվում են, ես սիրել եմ մի կնոջ, որի համար ես գժվում էի, մենք ուղիղ երկու տարի իրար սիրում էինք, բայց նա ինձ թողեց:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանն ասաց, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձեռագրաբանական: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
news.am
news.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий