<< Եթե իշխանությունը չվախենար, այսօր Վանաձորում քաղաքապետի
ընտրություններ կլինեին>>,- այսպես սկսեց իր խոսքը <<Ժառանգություն>>
կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Վանաձոր քաղաքում տեղի ունեցած
հանրահավաքի ժամանակ: Ինչպես տեղյակ եք, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին այցեր է կատարում
Հանրապետության մարզերով իր <<Բարև>> հեղափոխության շրջանակներում:
<<Ժառանգություն>> կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ
իր խոսքում կոչ արեց պահպանել միասնականություն, ակնկալելով և հուսալով հեղափոխության
հաղթանակին:
Հանրահավաքին, որն ընդ որում արտոնված չէր և ինքնաբուխ էր,
ներկա էին 200-ից ավել վանաձորցիներ: Ներկաներին կոչերով ոգևորեց երգիչ, երգահան Ռուբեն
Հախվերդյանը: Անշուշտ անսպասելի չէր ընթացքում ընդհարումներ ոստիկանության հետ, ինչն
էլ չուշացավ: Սակայն անսպասելի էր փոքրիկ
<<ընդհարումը>> մեր կայքի լրոգրողներից մեկի հետ, որը սակայն տեղի ունեցավ
Արցախ պուրակից դուրս` ֆեյսբուքյան հարթակում:
Մեր լրագրողը, որն ընդ որում Վանաձորի <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդաց
միության անդամ է, ստիպված էր բախվել հանրապետական կուսակցության երիտասարդական թևի
անդամներից մեկի հետ: Ավելորդ ենք համարում ներկայացնել որևէ մեկնաբանություն կամ եզրակացություն:
Դատողությունները թողնում ենք ձեզ և առաջարկում ենք ընթերցել գրառումները:
Այսօր մի պահ անցնում էի Արցախ պուրակի շրջակայքով, ու հանդիպեցի հավաքված մարդկանց, հետաքրքրվեցի և իմացա, որ քիչ հետո մեկնարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Շարունակում էի ճանապարհս, երբ նկատեցի որ մի երիտասարդ աղջիկ տետրը ձեռքին ներկա բացակա է անում ինչ որ պատանիների (ամենայն հավանականությամբ անչափահաս): Հետո նոր հիշեցի թե որտեղ եմ տեսել այդ օրիորդին, եթե չեմ սխալվում նա երիտասարդ եկեղեցասերների (կամ եկեղեցասեր երիտասարդների) տեղական կառույցի ղեկավարն էր: Փաստորեն երիտասարդ եկեղեցարները դարձել են երիտասարդ Րաֆֆիասերներ)))))))))))) Հրայր Պապոյան
Ի պատասխան գրառման....
Պարզվում է իմ քաղաքում նույնիսկ իրավունք չունեմ իմ լրագրողական պարտականությունները կատարեմ...հոդված գրեմ, նյութ սարքեմ:
Այսինքն եթե ներկաայցնում եմ կառույց, տվյալ դեպքում եկեղեցասեր երիտասարդական միությունը, ուրեմն այդ կառույցից դուրս ես մարդ չեմ և չունեմ մասնագիտություն ու կամք???
Այսօր ես հոդված եմ գրել Րաֆֆի Հովհաննիսյանի այցի կապակցությամբ և պարզվում ոչ թե հոդված էի գրում, (ինչպես փորձել են ապատեղեկացնել իմ հանրապետական կուսակցական ընկերները տեսնելով ինձ Արցախ պուրակում), այլ զբաղված էի մի այնպիսի գործով, ինչպես հաճախ միայն իրենք են զբաղվում: Պարզապես իմ տեղն էին շփոթել իրենց տեղի հետ. թերթը ձեռքիս ներկա-բացակա էի անում...???
Ամոթ չլինի հարցնելը, ում էի ներկա-բացակա անում??? Ինչի պիտի ներկա-բացակա անեի???
Ամոթ է... ես ստրկամիտ չեմ, որ կառչած մնամ անհատներից ու վախ ու դողով երևի ձեզ պես աչքով ներկա-բացակա անեմ:
Ես ազատ մարդ եմ...իսկ եկեղեցին միայն իմը չէ, բոլորինն է. հետևաբար և ձերը կուսակցականներ ջան: Եթե անգամ մարդուն հասկանալու կամ գոնե ճանաչելուն միտված միտք չունեք, գոնե եկեղեցին մի վիրավորեք...Եկեղեցին երբեք էլ քաղաքականություն կոչվող հիվանդության մեջ մի մտել, իսկ եթե անգամ ակամա <<եղել է դրանում>>, ապա ձեր նման դատողների միջոցով ու ՊԱՏՃԱՌՈՎ:
Ես և խղճում եմ և ցավում եմ և նույնիսկ լացս է գալիս թե ձեր դատողությունների ու թե ձեր ստրկամիտ լինելու վրա:
Էմմա Գրիգորյան

Եղեք հայրենասեր նախևառաջ, պահպանեք ձեր արժեքները` անկախ ձեր կուսակցական պատկանելիությունից...
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий