Կյանքից հեռացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ուգո Չավեսի մոտ չարորակ ուռուցքի հայտնաբերման մասին տեղեկությունները տարածվել էին 2011 թվականին: Նույն տարվա հունիսին քաղցկեղի հեռացման նպատակով Չավեսը վիրահատություն էր տարել:
Դրանից հետո նա քիմիաթերապիայի կուրսեր էր անցել, որից հետո հայտարարել էր, որ հաղթել է քաղցկեղին: Սակայն մի քանի ամիս անց բժիշկները նոր ուռուցք էին հայտնաբերել, որը հեռացվել էր 2012թ. փետրվարին:
Վիրահատությունը, ինչպես նաև ճառագայթային թերապիայի կուրսերը Կուբայում այդպես էլ արդյունք չէին տվել, և նա ենթարկվել էր երրորդ վիրահատությանը անցյալ տարվա դեկտեմբերին:
58-ամյա Չավեսը Վենեսուելայի նախագահը պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից:
mamul.am
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий