3.06.2013


Նամակ իմ Նախկին Կուրսեցի Սերժ Սարգսյանին.
Բարև Սերժ՝ Րաֆֆիի ԲԱՐԵՎՈՎ:
Հինգ տարի առաջ, երբ դու ընտրվում էիր որպես Հայաստանի նախագահի թեկնածու, ես խոսեցի ի պաշտպանություն քեզ, քանզի քո ՛ախոյանին՛- Լևոն Տեր-Պետրոսյանի ադմինիստրացիայի հետ ես աշխատել էի և դա ես ներսից գիտեի, աչքովս տեսել էի այն բոլոր գրպանահատությունները, թալանը՝ Հայաստանի նյութական և հոգևոր արժեքների հրդեհի ու կրակի տալը:
Մտածեցի՝ կռվող մարդ ես եղել, մի քանի անգամ տեսել էի քեզ Ղարաբաղում՝ զինվորի հագուստներում, անցյալում, երիտասարդ տարիներին էլ վատ մարդ չէիր, լավ ընկեր էիր՝ նվիրված ու հավատարիմ:
Ավա˜ղ...
Տարիների ընթացքում երևի շատ փորձությունների միջով անցար ու չդիմացար դրանց:
Քո ադմինիստրացիայի տարիներին պարզվեց, որ դու պարզապես անհաջող կրկնօրինակն ես նախկին հակա-ժողովրդական ադմինիստրացիաների, այդ նեո-ԿԳԲ-ական , նեո-Բոլշևիկների , որ օգտագործում էին ժողովրդական լոզունգները՝ միայն շահարկելու ժողովրդական շարժումը ՝ միայն հաշվելու իրենց անձնական շանսերը: Պատը պատին չի նստում թքով:
Դու, Լևոնը և Ռոբերտը եղաք այդ թուքը: Մեզ պետք է ցեմենտ:
Մեկը, որ պատրաստ լինի անգամ թաղվելու այդ պատի մեջ, որ Հայ Ժողովուրդն է և նրա տունը, տա իր կյանքը՝ հանուն ազգային շահերի ու նրա երազանքների կառուցման: Դու այդ բարձր իդեալը չունես, իսկ առանց իդեալի մարդը և ազգը մեռած է:
Որպես ազգային գործիչ ես քեզ մեռած մարդ եմ համարում, և եթե անգամ եղբայրս լինեիր, միայն կասեի`
 Հ Ե Ռ Ա Ց Ի ՛Ր:
Աննա Անահիտ Փայտյան, Բանաստեղծուհի, Տեսաբան

http://pressing.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...