<<Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ և ընկնում նրա պակասից>>:
Գարեգին Նժդեհ
Այսօր վերջապես դիտեցի այդքան սպասված և այդքան քննադատված <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմը: Արդեն մոտ մեկ ամիս է ինչ եղել է ֆիլմի պրիմերան, և լսում էի տարբեր կարծիքներ ֆիլմի մասին` թե վատ, և թե լավ: Ցանկանում եմ կիսվել իմ զգացողություններով: Ֆիլմ, որտեղ ներկայացված է հայ մարտիկի, մարդու, ամուսնու, և վերջապես սպարապետի կյանքը և գործունեությունը: Ստեղծագործական խումբ, որը կարողացել է ներկայացնել հայ ժողովրդին, իր զինվորին ու սպարապետին: Ֆիլմ, որը նայելուց հպարտանում ես, որ հայ ես, հայ ժողովրդի զավակ ես, և երբ նայում ես ու տեսնում թե ինչպես են ապրել մեր հերոսները, ակամայից հարց է առաջանում... << Իսկ ես ինչպե՞ս պետք է ապրեմ>>:
Ֆիլմ, որի ժամանակ հասկանում ես, թե ինչ դժվար է եղել հայ ժողովրդի ճակատագիրը: Հերոս, որը հայրենիքը բարձրացնելով և նրա ազատության մասին մտածելով չի մոռանում, որ ինքը նախ մարդ է: Շանթ Հովհաննեսյանը և Արտաշես Ալեքսանյանը կարողացել էին Նժդեհին ներկայացնել յուրովի, և առաջացնել հանդիսականի մեջ հպարտություն ու արժանապատվություն: Հայրենիքի համար կռվող և մարտնչող մարդը կարող է հայրենիքի փրկության համար բանակցությունների գնալ բոլորի հետ: Հերոս, որը ապրում է ապագա սերնդով:
Երբ դուրս եկա կինոդահլիճից, տեսա մարդկանց, ովքեր հուզվել էին...գուցե այն մտքից, որ հայ են: Նրանց աչքերում կար և՜ արցունք, և՜ հպարտություն, և՜ ուրախություն:
Կցանկանայի բոլոր կինոդատադողներին կոչ անել` դիտե՜ք ֆիլմը, և գտե՜ք հերոսի, որը կռվել է Ձեզ համար, և ապրել Ձեզանով: Եվ հիշեք, որ մենք պետք է լինենք նրա շարունակողը...
Մխիթար Սերոբյան ©

0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий