3.07.2013


Այսօր կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին որոշմանը:
Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանրապետության խոցելի խավերին օգնելու նպատակով կառավարությունը մասնակի կփոխհատուցի օգտագործված գազի վճարը:
Նախատեսվում է այդ նպատակի համար ուղղել 142 176 032 դրամ` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը: 





aysor.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...