3.06.2013

Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Փափազյան 23/1 շենքի մոտ գտնվող կիսակառույց ավտոտնակի նկուղային հարկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, այս պահին ժամանել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Հայտնի է, որ դիակի մոտ հայտնաբերվել են նաև ներարկիչներ, պլաստմասե տարաներ, որոնց մեջ բենզին էր լցված և արյունոտված բամբակներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 30-ամյա Բաբկեն Մովսիսյանն է, ով Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես անհետ կորած:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, և ըստ ֆոտոլրագրողի՝ նախկինում թմրամիջոցներ օգտագործելու համար նա եղել է դատապարտված, ինչպես նաև հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդ:
 

http://www.galatv.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...