Ինչ վերաբերում է Ձեզ,
պարոն Աշոտյան, ՀՀ ԿԳՆ նախարար, որ
ժամանակ եք ծախսում ձեր մտերիմ
ընկերոջը գեղարվեստական բաց նամակներ գրելու,
լավ կլիներ ձեր աշխատանքին վերաբերող խնդիրներով զբաղվեիք: Ձեզ
երկուշաբթի
օրը փակ նամակ էի
ուղարկել հետևյալ տեքստով.
Հարգելի պարոն Աշոտյան,
Համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի պլանի՝ մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը և կավարտվի մարտի 25-ին,միայն առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտևի երկու շաբաթ և կավարտվի ապրիլի 2-ին:
Ի՞նչ հիմնավորմամբ են ընտրվել այդ օրերը և հնարավոր չէր արձակուրդային շաբաթը համապատասխանեցնել Մեծ Պահքի Ավագ շաբաթվա հետ, որ և մանկավարժները, և աշակերտները հնարավորոթյուն ունենային մասնկացել Հայ Առաքելական Եկեղեցու պահոց շրջանի կարևոր իրադարձություններին.
Ցավում եմ, որ մեր կառավարությունը և առավել ևս կրթության նախարարությունը հաշվի չի առնում նման կարևոր հանգամանքներ:
Խնդրում եմ գարնանային արձակուրդները վերը նշված հիմնավորմամբ մեկնարկել մարտի 25-ից:
Մինչ այժմ արձագանք չկա, բաց նամակ գրեմ, ինչքան հասկացա էպիստոլյար ժանրին եք հետևում:

Սարինե Ասատրյան
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий