4.04.2013

Վաղվանից կփոխեմ կյանքս

Posted by Միություն բլոգ on 00:34:00 with No comments
Հաճախ մարդիկ մտածում են, թե իրենց տրամադրությունն ուղղակիորեն կախված է արտաքին աշխարհից և նրա մատուցած դեպքերից և իրադարձություններից:Իսկ իրականությունն այլ է.... Իրականում հենց մենք ենք որոշում ինչպիսի տրամադրություն ունենալ և միայն ու միայն մեզնից է կախված մեր տրամադրությունը: 
Տեսեք...երբ մենք ռադիոյի որևէ ալիք ենք լսում և նրա երգը կամ երաժշտությունը մեզ դուր չի գալիս մենք կարող ենք այն փոխել և գտնել մեզ հաճելի մի այլ ալիք....և լսել մինչ ու~շ երեկո....նույնպես էլ մեր տրամադրությունը: 
Եթե զգում եք, որ ձեր մտքերի և հոգևիճակի պատճառով դուք տխրում եք, ուղղակի փորձեք ամբողջությամբ մոռանալ տխրեցնող մտքերը և փոփոխել ձեր հոգեվիճակը... Ապա մի պահ մտածեք... չէ որ իրականում ոչ թե արտաքին աշխարհն է ձեր տրամադրույան անկման պատճառ դառնում, այլ վատ տրամադրությունն է փոխում ձեր վերաբերմունքը արտաքին աշխարհի և այնտեղ ապրող մարդկանց հանդեպ... Մի պահ հիշեք մի դեպք երբ դուք շաատ ուրախ էիք... միթե այդ պահին չէիք ուզում ժպտալ նույնիսկ պատահական անցորդներին, գրկել նրանց: Ամեն ինչ այդ պահին ձեզ գունավոր ու հրաշալի է թվում, դուք սկսում եք նկատել գեղեցիկը նույնիսկ ամենահասարակ երևույթների մեջ.... և միթե այդ պահին որևէ մեկը կամ որևէ իրադարձություն կարող էր փչացնել ձեր տրամադրությունը: Դե իհարկե ՈՉ: Հետևաբար երբ զգում եք որ տխրությունը գլուխ է բարձրացնում նրա դեմ պայքարեք, լսեք ձեր ամենասիրելի երգերը, զբաղվեք ձեր ամենասիրելի գործով...կարևորը մոռացեք, թե ինչու էր տխրությունը նորից այցելել ձեզ և նրանից շեղեք ձեր ուշադրությունը... վերջապես հիշեք...որքան էլ մեծ թվան խնդիրները, իրականում դրանք այդքան էլ մեծ չեն: 
Երկիր մոլորակի վրա դուք մեկ անգամ պիտի ապրեք....այնպես որ ապրեք երջանիկ, ապրեք ոչ միայն ձեր այլ նաև ձեր կարիքն զգացողների համար:
Առավոտյան արթնացեք և որոշեք, որ այդ հրաշալի օրը դուք պիտի ուրախ լինեք չնայած նրա մատուցած ամեն մի դեպքի...հաճախակի ժպտացեք, թեկուզ <լուրջ մարդիկ> ձեզ մեղադրեն անլրջության մեջ: Չէ որ ամեն օրն էլ մի կյանք է, որն սկսվում է ոսկելի լուսաբացով և ավարտվում մեղմիկ մայրամուտով:
ԵՎ ՈՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է ԱՊՐԵՔ ԱՍՏԾՈՎ, ՁԵՐ ՍՐՏՈՒՄ ՄԻՇՏ ԿՐԵՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԵՐԸ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ... 







Վահան Գևորգյան

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...