Սկիզբն Այստեղ
... Սկզբից եկեք վերհիշենք, թե ով է մարդը և ինչով է Նա տարբերվում մյուս արարծներից`կենդանիներից: Մարդն ունի մարմին`նյութական խիտ մատերիա, որն իր հերթին բաղկացած է տարբեր ֆունկցիաներ կատարող օրգաններից: Ինչպես գիտենք այս ամենն ունեն նաև կենդանիները: Ապա ինչն է մարդուն տարբերում կենդանիներից...ինչ ունի մարդը, որ չունի ոչ մի կենդանի: Դե իհարկե..ՀՈԳԻ`բավականին նուրբ և աներևույթ մատերիա, որը միացած է մարմնին այնքան ժամանակ, մինչ այն կատարում է կենսականորեն անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները: Սա որպես փոքրիկ ներածություն, իսկ հիմա անցնենք բուն թեմային: Ինչպես արդեն ասվեց,որն է կյանքի իմաստը հարցը անհատականացված պատասխաններ է պահանջում, այսինքն տվյալ անձի կյանքի իմաստը պայմանավորված է նրա հոգևոր և բարոյական արժեքներով: Ցանկացած մարդ ինքն է որոշում, թե ինչպիսի կյաքն պետք է ապրի ինքը և ինչն է լինելու իր կյանքի իմաստը: Եթե մենք այս հարցին անդրադառնանք պատմության շերտերի միջով անցնելով, ապա կտեսնենք, որ այս հարցին փորձել են պատասխանել նախ Կրոնը, Փիլիսոփայությունը և Գիտությունը: Եթե հակիրճ ներկայացնենք այս երեք <անձերի> պատասխանները ապա կստացվի հետևյալը: Կրոնը, որն ընդունում է Աստծո գոյության անհերքելի փաստը և հավիտենական կյանք փոխադրվելը այս կյանքից հետո, կյանքի իմաստ է համարում Աստծո հետ միացումը: Փիլիսոփայությունը կյանքի իմաստ է համարում ճշմարտության ռացիոնալ ըմբռնումը, իսկ գիտությունը աշխարհաճանչողությունը հնարավորության սահմաններում ընդարձակելը: Սրանցից յուրաքանչյուրը պահանջում է լայն բացատրություն, բայց մենք կանդրադառնանք միայն մեկին: Իսկ ինչն է կյանքի իմաստը ըստ Քրիստոնեության.... Քրիստոնեությունը կյանքի իմաստը տեսնում է հավիտենական կյանքին արժանանալու մեջ, կամ Աստծո միջոցով փրկության մեջ: Սա նշանակում է նախ, հաստատուն հավատք առ Աստված, և առ այն, որ հենց Աստված է կյանքի Աղբյուրը, գոյության Աղբյուրը, այսինքն ամեն ինչ Նրանով է ստղծվել և չկա որևէ բան, որ Նրանով չի ստեղծվել: Միայն Նրա միջոցով կարելի է հասնել ճշմարտությանը և ըմբռնել այն: Երկրորդ հիմունքը ընդունումն ու ըմբռնումն է, որ երկրային կյանքը ինքին ինքնաբավ արժեք չէ, եթե մարդն այն չի օգտագործում ինքնակատարելագործման և Աստվածճանաչողության համար: Քրիստոնեության հիմնական իսկությունը կարելի է արտահայտել հետևյալ բառերի միջոցով . <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>: Հենց այս բառերի մեջ է ամփոփված յուրաքանչյուր քրիստոնեայի կյանքի իմաստի անսահման և միևնույն ժամանակ կոնկրետ բացատրությունը և հենց այս բառերը պիտի մեզ համար կյանքի ուղեցույց դառնան: Յուրաքանչյուր քրիստոնեա իր կյանքի աներեր իմաստ պետք է հաստատի ամեն կերպ Տիրոջը`Քրիստոսին նմանվելը և միաձուլումը Նրա հետ, կամ այլ կերպ մարդու աստվածացումը`Աստծո միջոցով: Ինչ է սա նշանակում? Եթե պատասխանենք կարճ, ապա մարդու կյանքի իմաստը պետք է լինի կատարելագործումը կենոտիկ (հունարեն` ինքնազոհողություն, անձնազոհոհություն, խոնարհություն) սիրո մեջ, որը հենց կազմում է Աստվածային բնության մաս, չէ որ Աստված ինքնին Սեր է, և ով իր սրտում կրում է Սեր կրում է Աստծուն: Պողոս առաքյալն իր Գաղատացիներին ուղղված նամակում գրում է, որ Աստվածային Սերն իր մեջ կրող մարդուն հատուկ են լինում Սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, ազնվությունը, բարությունը, հավատրմությունը, հեզությունը, ժուժկալությունը: Այսինքն առաքյալը հաստատում է, որ հենց այս հոգեվիճակի մեջ գտնվող յուրաքանչյուր ոք, ով ամբողջությամբ մաքրվում է կրքերից, և հաստատվում է Աստվածային Սիրո մեջ, մշտապես ուրախության և խաղաղության մեջ է լինում, իսկ մեր ժամանակակից լեզվով `երջանիկ է լինում, հասնում է երջանկության , բայց ոչ կարճատև, որը ծնվում է որևէ ուրախալի դեպքից և նույնքան շուտ էլ անհետանում, այլ հարատև և հավիտենական: Ահա քրիստոնեայի կյանքի իմաստներից մեծագույնը, հաստաումը Աստվածային Սիրո մեջ, աստվածացումը Աստծո օգնությամբ, միաձուլումը Նրա հետ: Ահա միայն սրանց միջոցով է հնարավոր հասնել անձի անհատականության ամբողջապես բացահայտվելուն, հավիտենական երջանկությանը և փրկությանը: Բայց Սերը հանդիսանում է ոչ միայն մեծագույն բարիքը, այլ միջոցը, որի շնորհիվ միայն կարելի է հասնել Ճշմարտության ճանչողությանը և աշխարհճանաչողությանը: Իզուր չէ, որ Եկեղեցին դարերի ընթացքում տարբեր մարդկանց` ովքեր հասել են հոգևոր կյանքի, Աստվածճանչողության գագաթնակետին սրբացրել է: Հենց այս մարդիկ էլ հոգևոր կյանքի ընթացքն անվանում էին յուրատեսակ փլիսոփայություն, արվեստ և գիտություն: Այս կյանքը նրանք ըմբռնում էին իբրև ժամանակավոր փորձություն, լի դժվարություններով, անկումներով, դժբախտ և տհաճ դեպքերով……նրանք իրենց համարոմ էին հյուրեր այս կյանքում, և իրենց ապրելակերպն էլ դա էր ապացուցում: Նրանք ամեն պահ հիշում էին իրենց մահվան մասին, և այս կյանքն օգտագործում էին իրենց հոգին Սիրով և Խոնարհությամբ լիացնելու համար, արհամարհում էին այս աշխարհի փառքը, հարստությունը, հասկանալով սրանց անցողիկությունը և անիմաստությունը…. Նրանք ունեին կյանքի որոշակի իմաստ, և անում էին ամենը, իրենց Վեհ և Ճշմարիտ նպատկն իրագործելու համար:
Վահան Գևորգյան
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий