4.05.2013

Կյանքի իմաստ (Մաս առաջին)

Posted by Միություն բլոգ on 00:48:00 with No comments
Կյանքի իմաստի մասին մտածել, մտածում են և կմտածեն շաատ շատերը: Դա իրոք այդքան էլ հեշտ հարց չէ, և հնարավոր չէ միակողմանի պատասխան տալ այդ հարցին: Իսկ երբ մեկն ընդհանրապես չի հավատում, որ այս հարցին կարելի է պատասխանել, նյարդայնանում է, տխրում և ընկնում չարաբաստիկ հուսահատության գիրկը: Կյանքի իմաստը կարող է կորցնել միայն այն մարդն ով իրականում չի էլ ունեցել այն, կամ ունեցել է աբստրակտ և ոչ իրական <կյանքի իմաստ>: Մարդկանց մեծամասնությունն էլ ընդհանրապես չի հետաքրքրրվում այս հարցով, կամ հետաքրքրվում է միայն այն պահին երբ արդեն շատ ուշ է... Իրականում ամեն մարդ, ով հնարավորություն ունի մտորելու և ով վստահ է, որ բացի մարմնից և նրա բնազդներից ու կարիքներից ունի նաև Աստվածաստեղծ ՀՈԳԻ, ուղղակիորեն պարտավոր է մի պահ կանգ առնելո առօրյա վազքից և խորհել այս հարցի շուրջ: Չէ որ մարդը մյուս արարծներից տարբերվում նաև հենց կյանքը իմաստավորելու կարողությամբ և հնարավորությամբ: Լավ անցնենք բուն թեմային: Ինչպիսի բաժանում կարելի է կատարել մարդկանց մեջ բաժանման հիմք վերցնելով կյանքն իմաստավորելը: Իմ կարծիքով կան հիմնական երեք խմբեր: Երբ հանդիպես առաջին խմբից որևէ մեկին և հարցնես որն է իր կյանքի իմաստը կլսես այսպիսի պատասխաններ----դե ապրում ենք էլի, կամ դե ապրում ենք, որ ապրենք----- :Այսպես մտածող մարդու խնդիրն է ապրել բնության կողմից իրեն հատկացված որոշակի ժամանակահատվածը, փորձել երկարեցնել այդ ժամանակահատվածը բոլոր հնարավոր միջոցներով: Երբ հանդիպես երկրորդ խմբից որևէ մեկին և տաս նույն հարցը կհնչի այսպիսի պատասխան---Դե ապրում ենք, աշխատում ենք ավելի լավ ապրել----: Այսինքն այս կերպ մտածող անձը հասկանում է, որ տվյալ պահին իր համար ստեղծված պայմանները իրեն չեն բավականեցնում և կարելի է այդ պայմանները ավելի բարելավել` հագնվել առավել թանկ հագուստ, փոփոխել իր առօրյա կերկրացանկը, վարել մեքենա, կամ եթե արրդեն կա մեքենա, վարել ավելի լավ մեքենա և այլն: Ահա սա դարձնելով կյանքի իմաստ նա փորձում է ամեն ինչ անել իր կյանքը առավել բարեկեցիկ ու հաճելի դարձնելու համար...ամեն ինչ: Եվ ահա անդրադառնանք երրոդ խմբի մարդկանց...Ապրել, լինել առավել լավը քան էիր երեկ: Իմ կարծիքով հենց այս տեասկետը ուղղակիորեն հարվածում է նպատակակետին: Մարդը, որը գնում է հենց այս ուղով, դժվար թե ընկճվի փոքրիկ անհաջողություններից, մտածի ինքնասպանության մասին, <կորցնի կյանքի իմաստը> և ոչինչ չի խանգարի նրան ամբողջությամբ իմասատվորել իր կյանքը: Հարկավոր է հասկանալ, որ մեր բոլոր ջանքերը իմասատվորվում են միայն այն ժամանակ,երբ դրանք ուղղված են ինքնակատարելագործմանը, սեփական մտորումներով և Աստծո հետ հարաբերության հաստատման միջոցով: Մարդիկ իրենց կյանքում շատ սխալներ են անում, բայց ամենամեծ սխալը կյանքի սխալ իմաստավորումն է կամ ընդհանրապես դրան ուշադրություն չդարձնելը: Եթե որևէ մեկը սխալվի իր կյանքի իմաստի ընտրության հարցում և իր բոլոր ջանքերն ու ուժերը վատնի այդ սխալ նպատակի համար, միայն հասնելով դրան կհասկանա, որ դա չէր այն իրականը, այն ճշմարիտն ու հավիտենականը, որն ինքը փնտրում էր: Իսկ այդ ժամանակ սխալն անհնար կլնին ուղղել. բոլոր ուժերը սպառված կլինեն: Անիամաստություն...ահա այն ամենասարսափելի վիճակը, որի մեջ կարող է ընկնել մարդ և հաճախ նույնիսկ չգիտակցել իր ողբերգական իրավիճակը: Դոստոեվսկին իր ստեղծագործություններից մեկի մեջ պատմում է թե ինչպիսին էր կյանքը մի աքսորավայրում: Աքսորյալներին միշտ որևէ աշխատանք էին տալիս: Հիմնականում նրանք կառուցում էին որևէ կամուրջ, կամ շինություն: Իսկ երբեմն, երբ շինարարություն չկար, նրանց տալիս էին անիմաստ գործեր, ասենք փոս փորել, ապա նորից լցնել և այլ նման աշխատանքներ: Եվ հեղինակը ցավով է նշում, թե ինչպիսի դատարկություն էր տիրում իրենց հոգիներում երբ հասկանում էին իրենց ջանքերի անիմաստ վատնումը...երբ հասկանում էին որ իրենց գործն անօգուտ է ոչ յմիայն իրենց այլ շրջակա մարդկանց համար...մինչդեռ որևէ շինություն կառուցելիս նրանց մեջ նույնիսկ փոքրիկ ցանկություն էր առաջանում աշխատելու և աշխատանքն էլ ինքնին հեշտ էր ստացվում: Այսպիսով կյանքն էլ մի շինարարություն է...մենք կառուցում ենք ...հաճախ անիմաստ ... օրնիբուն տքնում ենք, չհասկանալով ինչի համար: Ուրեմն սկսենք ինքներս մեզ տալ այս հարցը....որն է իմ կյանքի իմաստը??? Իմ կարծիքով երբ նույնիսկ ինքդ քեզ տաս այս հարցը, արդեն իսկ կլնիես ճիշտ ուղու վրա: Չէ որ մարդն այնքան մեծ հնարավորություններով,ունակություններով և մեծ կենսական էներգիայով է օժտված, որ անհնար է ուղղակի, որ այս ամենը չունենա վերերկրային ու վեհ մի իմաստ...


Շարունակությունն Այստեղ


Վահան Գևորգյան

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...