4.04.2013

Ռուսաստանում 4-ամյա երեխայի են բռնաբարել

Posted by Միություն բլոգ on 22:41:00 with No comments

Դոնի-Ռոստովում՝ այգեգործական ընկերության տարածքում, ապրիլի 3-ին հայտնաբերվել է սեռական բռնարարքի բնույթ ունեցող մարմնական վնասվածքներով 4-ամյա մի աղջիկ: Երեխան հոսպիտալացվել է: Այս փաստի հիման վրա ՌԴ քր. օրենսգրքի 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի ուժային գործողությունները սահմանող հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:
Քննության վարկածով աղջիկն իր տան մոտից տեղափոխվել է այգեգործական ընկերության տարածք' անհայտ անձի կողմից, որն էլ նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ:
Իրավապահ մարմինները ներկա պահին անցկացնում են քննչական գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ' կատարվածի հանգամանքները պարզելու և հանցանք գործած անձին բացահայտելու ուղղությամբ:




http://operativ.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...