Վանաձոր քաղաքի երիտասարդությունը քաղաքի մտավորականների աչքերով...
Մեր առաջին զրուցակիցն է
բանասեր, գրող, թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյան.
-Պրն Գասպարյան, ինչ եք կարծում արդյոք կիրթ են Վանաձորի երիտասարդները:
-ՑԱՎԱԼԻ ԲԱՆ ԵՍ ԱՍՈՒՄ. 10 ՏՈԿՈՍՆ , ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ԿԻՐԹ ԵՆ: ԿԻՐԹ ԱՍԵԼՈՎ՝ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԹԵ ԿՐԹՎԱԾ ԼԻՆԵԼԸ: ԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆԲԱՐԵԿԻՐԹՆԵՐ ԵՎ ԿԱՆ ՉԿՐԹՎԱԾ ԲԱՐԵԿԻՐԹՆԵՐ: ԲԱՅՑ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱՐԵԿԻՐԹ ԱՆՁԻՆՔ ԿՐԹՎԱԾ ԵՆ:
-Ըստ Ձեզ դրա վրա ինչն է ազդում:
-ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՓՈՂ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ <ԲԵՍՊՐԵԴԵԼԸ>...
ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ: ՄԵՂԱՎՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՎԱԳ ՍԵՐՈՒՆԴ Է:
-Իսկ դպրոցների, ԲՈՒՀ-երի կրթական ծրագիրը լիարժեք է այդ հարցում , թե թերանում է :
-ԸՍՏ ԻՍ՝ շատ է թերանում:
ԿԱՄ ԿՅԱՆՔԻՑ ԿՏՐՎԱԾ ԻԴԵԱԼԻՍՏԱԿԱՆ Է, ԿԱՄ ԿԵՂԾ, անցողիկ պսևդոարժեքներ է փորձում սերմանել:
-Իսկ ինչ մեխանիզմներ կառաջարկեք թերությունները վերացնելու կամ քիչ թե շատ շտկելու համար:
-ԴՐԱՆՈՎ ՊԻՏԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵԿԵՂԵՑԻՆ ԶԲԱՂՎԵՆ: ՊԵՏՔ Է ԴԱՐԵՐՈՎ ՓՈՐՁՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ՝ ԴՐԱՆՔ ԱՅՍՕՐՎԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԴԱՐՁՆԵԼՈՎ: ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉՔԱՐԱՑԱԾ, ՈՉ ՀԵՏԱՄՆԱՑ ԱՐԺԵՔՆԵՐԸ: ՀԵՌՈՒ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԻՑ ՈՒ ՕՏԱՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ: ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է:
ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆՔ, ՈՐ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՊԱԿԱՍ ԷԼ ՉԵՆՔ:
ՄԻՆՉԴԵՌ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿԱՄ ՕՏԱՐԱՄՈԼ ԵՆՔ ԿԱՄ ԱՅԼԱՏՅԱՑ:
-Ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին և վերջում Ձեզ պատգամը:
-ԻՆՉՊԵՍ ՔՐԻՍՏՈՍ Է ԱՍՈՒՄ` ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ:
Զրուցեց Վահե-Դավիթ Խաչիկյանը
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий