3.10.2013


Նույնիսկ Գյումրիում կան մարդիկ, հիմնականում պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ, որոնք բանից անտեղյակ, կամ գուցե հանրապետական իշխանությունների աչքը մտնելու համար, պարբերաբար հայտարարում են, թե այս քաղաքում անօթեւանության խնդիրը լուծված Է: Այդ մարդիկ ոչ միայն չեն տեսնում, այլ նաեւ չեն մտածում այն խարխուլ վագոն-տնակներում, վխտացող առնետների հարեւանությամբ, խոնավ ու ցուտ պայմաններում մի կերպ գոյատեւող իրենց համաքաղաքացիների մասին: Մինչդեռ Գյումրիում դեռեւս 4000-ից 4500 ընտանիքներ կան, որոնց մեծ մասը վաղուց կորցրել են երբեւէ լուսավոր եւ քարե բնակարան ունենալու հույսը: Նրանց մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում:
Այդ անօթեւան ընտանիքների շարքում են նաեւ Գյումրու տասնյակ վթարային կոչվող, սակայն բնակության համար ոչ պիտանի դարձած կիսախարխուլ շենքերի բնակիչները: Նրանց հերթացուցակներում չեն ընդգրկել այն պատճառաբանությամբ, թե իրենց բազմաբնակարանները կանգուն են եւ ենթակա են ամրացման: Սակայն այդ շենքերի ամրացման ու նորոգման ծրագիր վաղուց Գյումրիում չեն իրականացնում եւ անհայտ է մնում այդ շենքերի բնակիչների ճակատագիրը: Նրանք կամ այդ կիսարխուլներում, կամ դրանց հարեւանությամբ տեղադրված տնակներում, կոմունալ բոլոր տեսակ հարմարություններից զուրկ եւ հակասանիտարական պայմաններում են պատսպարված: Պայմաններ, որոնց պատճառով հատկապես երեխաները մշտապես հիվանդ են:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շարունակելով ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտի տրամադրումը, այցելեցին դեռ երկրաշարժից առաջ վթարային համարվող, քաղաքի ծայրամասերից մեկում կիսականգուն շենքերից մեկի հարեւանությամբ գտնվող տնակային ավան, որտեղ հիմնականում բնակվում են այդ շենքի նախկին բնակիչները:
Ներկայացվող տեսանյութն այդ ընտանիքներից երկուսի՝ բազմանդամ, չորսական մանակահասակ երեխաներ ունեցող ընտանիքների մասին է:







news.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...