3.10.2013


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց . «Դուք լսելու եք իմ ամենապատասխանատու ելույթը: Երիտասարդ հանրապետականներն ասում են՝ ինչու՞ է Րաֆֆին մեկ-մեկ ռուսերեն բառեր օգտագործում: Եվ դա ասում են նրանք, ովքեր օտարի շահերն են սպասարկում: Հայ ժողովուրդը խոսել է փետրվարի 18-ին՝ ցույց տալով, որ չի վախենում, որ ազատ է: Կուսակցական չխաղաք, ով ուզում է կանգնել ժողովրդի կողքին, ապա հենց հիմա եկեք ու կանգնեք ժողովրդի կողքին, քանի որ այս պայքարը ոչ թե կուսակցական ու քաղաքական շահի համար է, այլ ժողովրդի քվեն հարգելու համար է:
Հերոս Լեոնիդ Ազգալդյանը ասել է .«Սա հայրենիք է և վերջ», բայց նա հայրենիքի ապագայի համար է ասել, ուրեմն պետք չէ հղում կատարել նրա անկեղծ կոչին՝ հետապնդելով նեղ կուսակցական շահեր»: Ես փորձեցի լուծում գտնել, իմ ոտքով գնացի Բաղրամյան 26, որտեղ ասացի՝ նշանակեք նոր ընտրություններ, եթե չեք վախենում, բայց ամեն ինչը ոչ էր: Առաջարկեցի լուծման հնարավորություններ, բայց մերժվեցին բոլորը, որից հետո ես այլևս ասելիք չունեմ: Այսուհետ ես Բաղրամյան 26-ում էլ չեմ լինի: Եթե ինքը ասելիք ունի, նրան հարգանքով կլսեմ, բայց Ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ: Նոր Հայաստանի ծնունդը երկունքի մեջ է, նշանակում է, որ երկունքը ուղեկցվելու է ցավով, սադրանքով, կրիմինալով : Սիրելի ժողովուրդ, մենք գնալու ենք դեպի մեր հաղթանակը, խաղաղ ձևով ու Սահմանադրությամբ, օրենքով, բայց եթե որևէ մեկը համարձակվի ձեռք բարձրացնել ժողովրդի վրա, պատասխան է տալու ժողովրդի դատարանի առջև:
Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ հայ ողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով պետք է ինքնաբացարկ տա, ճանաչի ժողովրդի հաղթանակը:
Եթե ապրիլի 9_ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու օրհնի ժողովրդին ծաղրող ու հեգնող թեկնածուին, դա կանեն իմ դիակի վրա: Ես պիտի աղոթեմ նրանց համար Սուրբ Զատիկին, եթե նրանք ուժ չգտնեն իրենց մեջ: Եթե մինչև մարտի 31-ը Սերժ Սարգսյանը դուխ չարեց ինքնաբացարկի, ապա մի խնդրանք ունեմ իմ աղոթքից բացի, թող վեհափառն ասի, որ եկեղեցին անջատ է պետությունից, այլ ոչ գործիք:
Ես հայտարարում եմ հացադուլ, հաց չեմ ուտելու և կեղծք ու սպառնալիք չեմ ընդունելու ոչ մեկից: Որպես հրամայական, Ազգային Համաձայնության մեր վարչակարգը, բոլոր մարզպետները պետք է հրաժարական տան, մենք պետք է ունենանք նոր մարզպետներ: Առաջիկայում, եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը, իրենց նույնպես պետք է ասենք ցտեսություն, և Ազատության հրապարակում ստեղծենք մեր դատարանը»,- ասաց նա:
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը բղավում էր, որ միայն Բաղրամյան 26 գրոհելով կհասնեն հաջողության, որին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. «Ընկեր, եթե դուք ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ը գնացեք, այլևս ժողովուրդը չի գնալու արյունահեղության: Ուժ՝ ոչ արյամբ, ուժը մեր միասնությունն է»:
Մելանյա Մելքումյան
galatv.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...