3.10.2013

Հետևել է Գոհարին ու կացինով սպանել

Posted by Միություն բլոգ on 21:48:00 with No comments

Արարատի մարզի դատախազությունը Մասիս քաղաքի բնակիչ Վլադիմիր Բախշիյանին մեղադրանք է առաջադրել Գայանե Ավալյանին սպանելու համար: Այս մասին գրել է iravaban.net-ը:
Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Բախշիյանն անմեղսունակ վիճակում տևական ժամանակ անբարեհաճ փոխհարաբերությունների մեջ գտնվելով Գոհար Ավալյանի հետ, որոշել է սպանել նրան:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 24-ին: Նա, նկատելով Գոհար Ավալյանին, տանից վերցրել է կացին և, Գոհար Ավալյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դուրս է եկել հանրակացարանի բակ և սպասել նրան:
Երբ Գ. Ավալյանը մտել է շենքի միջանցք, հետևից մոտեցել է նրան և կացնի շեղբի հատվածով երկու անգամ հարվածել է նրա գլխին՝ պատճառելով բաց գանգուղեղային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Վերջինս, տեսնելով հատակին ընկած Գոհար Ավալյանին, մտածել է, որ մահացած է, միաժամանակ լսելով օգնության կանչի ձայները, հեռացել է և գնացել իր սենյակ:
Կացինը՝ որպես իրեղեն ապացույց, պահպանության է հանձնվել իրեղեն ապացույցների պահպանման սենյակում:
Վլադիմիր Բախշիյանը կալանավորված է:



topnews.mediamall.am

0 Մեկնաբանություններ:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...